Թրամփը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեիին փոխարինող թեկնածու ունի Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը․ Փեզեշքիան Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտված է. Թրամփ Լիբանանում զոհերի թիվը հասել է 486-ի Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում Երևանում հերթական անգամ կրակոցներ են հնչել Իրանի ԱԳ նախարարը սպառնացել է «անակնկալներով» Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Հայկ Սարգսյանը պետք է պատժի Նիկոլ Փաշինյանին, թե չէ ընտրություններից հետո կձերբակալեն իրեն. Էդգար Ղազարյան (տեսանյութ) Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 

Ըստ հաշմանդամների՝ դատավոր Արմեն Խաչատրյանը անցնում է մարդկային էթիկայի բոլոր սահմանները

Իրավունք

2011 թ.-ի օգոստոսի 31-ին Կարեն Անանյանը տեղեկացել է, պետք է ունենա 3-րդ երեխան: Մտադրվելով հաջորդ օրը որսի գնալ, նա ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ դրել իր «Սայգա 407-20» տեսակի որսորդական հրացանը: Այնուհետև, զանգահարել իր ընկեր Արսեն Պեպանյանին /վերջինս հանդիսանում է նաև Կ. Անանյանի դստեր կնքահայրը/, և տեղեկանալով, որ Արսենը «Արաբկիր» մանկական զբոսայգում գտնվող բիլիարդանոցներից մեկում է, իր ավտոմեքենայով գնացել է հանդիպման «ուրախ լուրի» մասին հայտնելու և ընկերոջ հետ այն նշելու համար: Զբոսայգում Արսենին հրացանը ցույց տալու ժամանակ պատահական կրակոց էր արձակվել, որի հետևանքով Արսենը ստացել է մարմնական վնասվածքներ: Կարենը, իր քրոջ որդի՝ Սոսի հետ, անմիջապես Արսենին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինիս ցույց է տրվել անհրաժեշտ բուժ. օգնություն, վնասվածքները մշակվել են, գոտկային հատվածի ենթամաշկային տարածությունում հայտնաբերված մանրագնդակը տեղային անզգայացման պայմաններում հեռացրել: Մի քանի օրից Արսենը հիվանդանոցից դուրս է գրվել: Հետագայում պարզվել է, որ այդ մանրագնդակը դեֆորմացված է այն աստիճան, որ պիտանի չէ նույնացման համար:

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, Կարեն Անանյանը կալանավորվել է և նրան մեղադրանք է առաջադրվել Արսենին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ. 1-ին մաս/, այն դեպքում, երբ մեղադրանքը հիմնավորող որևէ ապացույց գործով ձեռք չի բերվել: Կարենն ու Արսենը նշել են, որ միմյանց հետ գտնվել և գտնվում եմ ջերմ ընկերական և բարեկամական հարաբերությունների մեջ, իսկ տուժողի ուղղությամբ կրակոցը պատահականություն է, քանի որ նրանց միջև որևէ խնդիր չի եղել: Կարենի և Արսենի ասածները հաստատել են նրանց ազգականներն ու ընկերները: Ավելին, Կարենին կալանավորելուց հետո Արսենն է «տիրություն» անում նրա ընտանիքը:

Քննչական մարմինը գործը վերին աստիճանի թերի, փնթի և բազմաթիվ խախտումներով քննելուց հետո այն ուղարկեց Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հաշվի չառնելով մեր հայտարարություններն այն մասին, որ կրակոցը կատարվել է զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով, իսկ մանրագնդակները տուժողին դիպչել են ռեկոշետով: Հույսով էինք, որ դատարանը մեր հայտարարությունը չի անտեսի և կձեռնարկի բոլոր միջոցները ճշմարտությունը պարզելու համար: Սակայն, ինչպես ցույց տվեց գործի հետագա ընթացքը, դատավոր Արմեն Խաչատրյանը ավելի շատ հակված է հաստատել դատախազության մեղադրանքը և Կարենին դատապարտել չկատարած հանցանքի համար, քան պարզել իրականությունը: Այդ մասին է վկայում նրա գործողությունները, որոնցով նա մերժում էր մեղադրանքը հերքող ցանկացած ապացույցի ձեռք բերման և հետազոտման մասին միջնորդությունները և աչքերը փակում քրեական հետապնդման մարմնի կողմից թույլ տված խախտումների վրա: Այսպես, գործով պարզվել է, որ կրակոցի պահին Կարենը Արսենից գտնվել է 4-5 մետր հեռավորության վրա և նրան դիպչել են փամփուշտի մեջ գտնված 16 մանրագնդակներից 8-ը: Դատավորին ներկայացրել ենք կրակված փամփուշտի տեխնիկական տվյալները, համաձայն որի ՝ Record 20/70 տեսակի փամփուշտի մեջ գտնվում են 6,5 մմ տրամագծով թվով 16 մանրագնդակ, որոնց արագությունը հրացանի փողից 1 մետր հեռավորության վրա կազմում է 325 մ/վ: Համեմատության համար նշեմ, որ «Կալաշնիկով» ինքնաձիգի գնդակի արագությունը փողից դուրս գալու պահին կազմում Է մոտ 700 մ/վ, իսկ ատրճանակի և «ՏՈԶ» տեսակի հրացանի գնդակներինը՝ մոտ 100 մ/վ:

Ակնհայտ է, որ նման արագություն ունենալու դեպքում մանրագնդակը նախ ոչ մի դեպքում չէր կարող մարմնի ճարպային մասին դիպչելիս դեֆորմացվել և երկրորդը, մնալ տուժողի գոտկային ենթամաշկային տարածությունում: Մեր համոզմամբ մինչև տուժողին դիպչելը մանրագնդակները դիպչել են ինչ-որ կարծր և հարթ մակերես ունեցող առարկաների, որից նրանց արագությունը կտրուկ նվազեր է, այնուհետև, ռեկոշետով դիպչել են տուժողին:Այդ մասին է վկայում նաև մանրագնդակի վրա առկա 2 հարթ մակերեսները: Ինչևէ, այս հարցի վերջնական պատասխան կարող են տալ միայն փորձագետները:

Դատավորին տեղեկացրել ենք նաև, որ փամփուշտի մանրագնդակները որոշակի տարածություն անցնելուց հետո նոր սկսվում են բացվել, ինչը կախված է զենքի և փամփուշտի տեսակից: Ըստ գործարանային տվյալների Կարենի հրացանից կրակված փամփուշտի մանրագնդակների խմբավորումը (кучность) 35 մետր հեռավորության վրա կազմում է 60%-ից ավել: Դա նշանակում է, որ 35 հեռավորությունից 750 մմ տրամագծով նշանի վրա կրակելու դեպքում նշանին դիպչում են փամփուշտի մեջ գտնվող մանրագնդակների 60%-ից ավելին: Record 20/70 տեսակի փամփուշտների խմբավորումը կազմում Է 55-65%-ից ոչ պակաս: Դա նշանակում Է, որ 35 հեռավորությունից 750 մմ տրամագծով նշանի վրա կրակելու դեպքում նշանին պետք է դիպչեն առնվազն 9 մանրագնդակ: Հետևապես, եթե կրակոց արձակվելու պահին զենքի փողի առաջնային կտրվածքը ուղղված լիներ դեպի տուժողը, այսինքն՝ ռեկոշետի հանգամանքը բացառվեր, ապա, հաշվի առնելով զենքի տեխնիկական տվյալները, Կարենի և Արսենի միջև եղած տարածությունը, վերջինիս պետք է դիպչեին բոլոր մանրագնդակները, այնինչ դիպչել են 8 մանրագնդակ, այսինքն' փամփուշտի մեջ եղածի 50%: Հատկանշական է, որ դատաձգաբան փորձագետը դատարանում հարցաքննվելիս հայտնեց, որ ռեկոշետի հանգամանքը փորձաքննության առարկա չի եղել և այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նշանակել նոր փորձաքննություն:

Սակայն, դատավորը վերը նշված հանգամանքներից և ոչ մեկը հաշվի չառավ: Նա մերժեց դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ մանրագնդակի դեֆորմացիան կարող էր լինել այն տուժողի կողոսկորին դիպչելու հետևանքով, իսկ փամփուշտի տեսակի մասին հայտնած տեղեկությունը համարեց ոչ հավաստի այն պարզաբանմամբ, որ դրա մասին մինչ այդ չենք հայտնել:

Նախ նշեմ, որ մանրագնդակի դեֆորմացիայի պատճառը պարզելու կարող է պարզվել միայն համապատասխան փորձաքննությամբ, ուստի եթե դատավորի մոտ կային կասկածներ, որ այն կարող էր առաջանալ տուժողի կողոսկրերին դիպչելու հետևանքով, ապա նա պարտավոր էր բավարարել միջնորդությունը, քանի որ ես նաև այդ հարցն էի առաջադրել փորձագետին: Ի դեպ, ասեմ, որ գործով հաստատված է, որ տուժողի կողոսկրերը վնասված չեն եղել: Ինչ վերաբերվում է փամփուշտի տեսակի մասին հայտնած տեղեկությունը ոչ հավաստի համարելուն, ապա դատավորի նման ենթադրությունը հաստատող ապացույց գործով ձեռք բերված չէ և չէր էլ կարող: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17 հոդվածը ուղղակի դատավորին պարտավորեցնում է մանրակրկիտ ստուգել մեղադրյալի անմեղությունը հաստատող յուրաքանչյուր փաստարկ, ուստի դատավորի կողմից միջնորդությունը մերժելը ոչ այլ բան է, քան բացահայտ կամայականություն: Համոզված եմ, որ փամփուշտի տեսակի մասին տեղեկությունը հիմք չընդունելու իրական պատճառը՝ փամփուշտի տեխնիկական տվյալներն են: Հավանաբար, դատավորը ենթադրում էր, որ այլ տեսակի փամփուշտների տեխնիկական տվյալները պետք է էապես տարբերվեն մեր ներկայացվածից: Ստիպված եմ դատավորին հիասթափեցնել, քանի որ 20/70 տրամաչափի փամփուշտների տեսակների տեխնիկական տվյալները գրեթե նույն են՝ մանրագնդակների արագությունը կրակելու պահին տատանվում է 300-400 մ/վ, իսկ մանրագնդակների խմբավորումը տատանվում է 55-65%-ի սահմաններում:

Մենք կասկածի տակ ենք դրել տուժողի մարմնական վնասվածքի աստիճանի վերաբերյալ եզրակացությունը, քանի որ այն հիմնված է ենթադրությունների վրա: Մասնավորապես, եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում նշված է, որ տուժողի մարմնի վրա առկա վերքերի խորությունը բոլոր հատվածներում թափանցող բնույթի մասին հստակ տեղեկություններ չեն հայտնաբերվել: Աջ պլևրալ խոռոչում հեմոթորաքսի առկայությունը թույլ է տալիս ենթադրել վերքերից մեկի թափանցող բնույթը: Դատարանում փորձագետը պարզաբանեց, որ հեմատորաքսը դա արյան առկայությունն է: Միաժամանակ նա հայտնեց, որ արյան քանակությունը հանդիսանում է անհրաժեշտ պայման մարմնական վնասվածքի աստիճանը որոշելու համար, սակայն փորձաքննությունը կատարել և եզրակացությունը կազմել է առանց տուժողի պլևրալ խոռոչում արյան քանակության վերաբերյալ տեղեկություններ ունենալու:

Փորձագետի հայտնած տեղեկությունները հաշվի առնելով, միջնորդել եմ նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Սակայն դատավորը այս միջնորդությունը ևս մերժել է այն պատճառաբանությամբ, որ տուժողի մոտ հեմոտորաքսը կարող էր առաջանալ որովայնի խոռոչ թափանցելու և օրգանի վնասման հետևանքով:

Ստացվում է, որ ըստ դատավոր Արմեն Խաչատրյանի ընկալման, փորձագետի ենթադրությունը բավարար է տուժողի մարմնական վնասվածքի աստիճանը որոշելու համար, և չկա որևէ անհրաժեշտություն պարզելու, թե ի վերջո ի՞նչի հետևանքով է տուժողի մոտ առաջացել հեմոտորաքսը:
Նման պայմաններում համոզված եմ, որ միջնորդությունների մերժման իրական պատճառն է՝ թույլ չտալ պաշտպանական կողմին ձեռք բերել այնպիսի ապացույցներ, որոնցող կարող է հերքվել Կարենին առաջադրված մեղադրանքը:

Սույն գործը դատարանում է գտնվում 2012 թ-նի հունիսի սկզբից, սակայն այս ընթացքում տեղի են ունեցել ընդամենը 10 նիստ: Ամեն անգամ դատավորին խնդրում ենք նիստերը երկար ժամանակով չհետաձգել, սակայն խնդրանքները մնում են անպատասխան: 07.02.2013 թ-նի նիստը կրկին անգամ հետաձգվել է անորոշ ժամկետով՝ հերթական անգամ դատավորի վատառողջ լինելու պատճառով: Ըստ դատավորի օգնականի հայտնածի՝ Արմեն Խաչատրյանը առնվազն 1 ամիս գործի չի գալու, հիվանդանոց է պարկել: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, 2012 թ-նի աշնանը դատավորը կրկին ուներ առողջական խնդիրներ, որի պատճառով 2 ամիս նիստեր չնշանակվեցին:

Այս ձգձգումներն այդքան ցավագին չէինք ընդունի, եթե Կարենը գտնվեր ազատության մեջ: Սակայն, դատավորը առանց որևէ իրավական հիմքերի մերժում է Կարենին կալանքից գրավով ազատելու մասին միջնորդությունները, ամեն անգամ բերելով նույն ձևական պատճառաբանություններն այն մասին, որ գործի դատական քննության ընթացքում Կարեն Անանյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու հիմքեր ի հայտ չեն եկել:

Դատավոր Խաչատրյանի համար որևէ նշանակություն չեն ունեցել հետևյալ հանգամանքները.
մեղադրյալի խնամքին գտնող անձանց առկայությունը /Կարենի խնամքին են գտնվում 3 մանկահասակ երեխաները, 1-ին կարգի հաշմանդամ քույրը և 2-րդ կարգի հաշմանդամ մայրը, որոնց ապրուստի համար միջոցները գոյանում էին Կարենի վաստակից,
Կարենի 1,5 տարի կալանքի տակ գտնվելը,
Միայն դատավորի պատճառով 100 օր գործը չքննվելը /40 օր գործը չի քննվել դատավորի արձակուրդ գնալու պատճառով, այնուհետև 61 օրով նիստը հետաձգվել է դատավորի հիվանդության պատճառով/,
Կարենի ազգականների կողմից որպես գրավ առաջարկվող բնակարանի շուկայական արժեքի չափը, որը կազմում է 25.000.000 ՀՀ դրամ:

Դատավորի համար հիմք չեն հանդիսացել նաև Եվրոպական Դատարանի կողմից սահմանված անձին կալանքի տակ պահելու չափորոշիչները, որպիսիք օրենքի ուժով պարտադիր են մեր դատարանների, սակայն ոչ Արմեն Խաչատրյանների համար: Մնում է միայն գուշակել, թե որոնք են այն «հիմքերը», որոնց ի հայտ գալու դեպքում պարոն Խաչատրյանը կորոշի Կարենին կալանքից բաց թողնել:

Ասեմ, որ դատավորի կողմից թույլ տված խախտումները միայն վերը թվարկվածները չեն, կան բազմաթիվ այլ խախտումներ, սակայն կարծում եմ թվարկվածները բավարար են, որպեսզի հասարակություն կարողանա օբյեկտիվ կարծիք կազմել դատավոր Արմեն Խաչատրյանի մասին և պատկերացնի, թե ում ձեռքում է գտնվում Կարենի և նրա կարգավիճակում հայտնված բազմաթիվ այլ անձանց ճակատագրերը:

Հիշեցնենք, որ խնդրին անդրադարձել է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Դատավորն ամբաստանյալի հարազատներին հորդորել է ծնողներին տանել ծերանոց, իսկ երեխաներին՝ մանկատուն» վերտառությամբ հոդվածով:

Shamshyan.com

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կալաս. ԵՄ-ն 2022 թվականից ի վեր Կիևին հատկացրել է 196 միլիարդ եվրո օգնությունԻրանի հետ պատերազմը «նոր է սկսվում». Պենտագոնի ղեկավարԹրամփը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեիին փոխարինող թեկնածու ունիԼուկաշենկոն կարծում է, որ դոլարը «այլևս ոչ մեկին պետք չէ»Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջելԱՄԷ-ն բացահայտել է, թե քանի հրթիռ է Իրանը արձակել իր ուղղությամբԹուրքիան կոչ է արել Իրանին զերծ մնալ հետագա սրացումիցԳերմանիան ավելացրել է զենքի արտահանումը Ուկրաինայի հակամարտության շնորհիվԱՄՆ սենատորը կոչ է անում Իսրայելին՝ չվնասել Իրանի նավթային ոլորտըՊակիստանը հայտարարում է ծայրահեղ խնայողության միջոցառումներ նավթի գների աճի պատճառովԻսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի արվարձաններից մեկում գտնվող մայրուղու մոտ գտնվող շենքերինՄարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմե´ք պոլիկլինիկա․ Ավանեսյան Իրանի նոր գերագույն առաջնորդը չի ենթարկվում ԵՄ պատժամիջոցներիՈւկրաինայի շուրջ նոր բանակցությունները հետաձգվում են Մերձավոր Արևելքի զարգացումների պատճառով. ԶելենսկիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Բեզոսը մի քանի հողամաս է գնել Ֆլորիդայի «միլիարդատիրոջ բունկեր» անունով հայտնի կղզումԹեհրանը պատրաստ է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը․ ՓեզեշքիանԵրևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էրԻրանի հետ պատերազմը գրեթե ավարտված է. ԹրամփՖոն դեր Լեյենը հայտարարել է ԵՄ-ի կողմից իր պաշտպանական արդյունաբերությունը Հնդկաստանի հետ ինտեգրելու ծրագրերի մասինԼիբանանում զոհերի թիվը հասել է 486-իԻրանի խորհրդարանի խոսնակը սպառնում է կոշտ պատասխանով ԱՄՆ-ի հարձակումներինՌուսաստանը կարող է չսպասել՝ մինչ Եվրոպան ամբողջությամբ հրաժարվի ռուսական նավթից ու գազից. ՊուտինԻնչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել Իրանի նոր այաթոլլա Մոջաբ Խամենեին կկրկնի հոր ճակատագիրը. Սենատոր ԳրեհեմՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետԱՄՆ-ում Իրանի հետ պատերազմի պատճառով՝ «ցնցումներ» են կանխատեսել ամերիկացիների համարԵՄ–ն զգուշացնում է, որ երկարատև պատերազմը կարող է առաջացնել տնտեսական ճգնաժամային ցնցում համաշխարհային տնտեսության համարԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԱրևմուտքում կանխատեսել են՝ Իրանի դեմ կարող է միջուկային զենք կիրառվելԻրանը շարունակում է սխալ քայլեր ձեռնարկել՝ չնայած նախազգուշացումներին․ ԷրդողանԲագրատ Սրբազանը բացառիկ մարդ է և հոգևորական, իսկապես վայելում է ժողովրդի սերը. Գառնիկ Դանիելյան Երևանում հերթական անգամ կրակոցներ են հնչելՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ բոլոր պատժամիջոցներըԻրանը կրկին հայտարարում է` տարածաշրջանում իրականացվող հարձակումները պաշտպանական բնույթ ունենՖինլանդիայում Զելենսկուն կոչ են արել հաշտվել Ռուսաստանի հետԵՄ-ն հայտարարում է, որ Իսրայելի հարձակումները Լիբանանում առաջացնում են զանգվածային տեղահանումԻրանի ԱԳ նախարարը սպառնացել է «անակնկալներով»Իտալիայի վարչապետը փորձել է արդարացնել ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրաԱնկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՀայկ Սարգսյանը պետք է պատժի Նիկոլ Փաշինյանին, թե չէ ընտրություններից հետո կձերբակալեն իրեն. Էդգար Ղազարյան (տեսանյութ)Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԼարվածության նվազեցումն էներգիայի գների նվազման լավագույն միջոցն է. Ռեյչել ՌիվզՍաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել․ «Իշխանություն»Եվրահանձնաժողովը չի հաստատել Օրբանի նամակը ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցների մասինՄոջթաբա Խամենեիի ընտրությունը գերագույն առաջնորդի պաշտոնում Իրանի ողջ ժողովրդի կամքի արտահայտությունն է․ ՓեզեշքիանԻսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբինԽաղաղությունը կրակոցի բացակայությունը չէ, այլ ուժային հակակշռի առկայությունը. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ) «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ
Ամենադիտված