Ընտրություններ 2013. Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Իրավունք
«www.iditord.org» էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում՝ Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամների կողմից բնակարաններ այցելելու և ընտրակաշառք առաջարկելու մասին: Ըստ հրապարակման՝ անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկվում է 20.000 դրամ:
Զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված հրապարակումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում