«Ժառանգության» երիտասարդները քարոզարշավ իրականացնելիս ծեծի են ենթարկվել
Իրավունք
Այսօր նախընտրական քարոզարշավ իրականացնելիս «Ժառանգություն» կուսակցության 2 երիտասարդ ծեծի է ենթարկվել։
Ինչպես Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը, միջադեպը տեղի է ունեցել Աջափնյակ համայնքում՝ Արզումանյան 10 հասցեում։ Երիտասարդները բուկլետներ են բաժանել նշված հասցեում և իրականացրել քարոզչություն՝ զրուցելով բնակիչների հետ։ Շենքի բնակիչներից 2-ը վեճի է բռնվել նրանց հետ։ Հասկանալով, որ պետք չէ վեճը խորացնել, կուսակցության երիտասարդները դուրս են եկել մուտքից։ Սակայն տարիքով երիտասարդ վիճողները դուրս են եկել նրանց հետևից և ծեծի ենթարկել քարոզչություն իրականացնողներին։
Կուսակցության երիտասարդները և ծեծի ենթարկողներից մեկը ներկա պահին Աջափնյակ վարչական շրջանի ոստիկանական բաժանմունքում են, իսկ մյուսը դեռևս բերման չի ենթարկվել։ Ինչպես հայտնեց Իոաննիսյանը, ոստիկանությունը փորձում է կատարվածին կենցաղային բնույթ տալ։ Կատարվում է հետաքննություն։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում