Դատախազություն. «Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը հանցագործություն է»
Իրավունք
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության՝ 18 տարին լրացած քաղաքացիներն իրավունք ունեն կամքի ազատ արտահայտությամբ մասնակցելու ընտրություններին:
Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք տալը կամ ստանալը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով սահմանված հանցագործություններ են, որոնց կատարման համար նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ ազատազրկման ձևով:
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում կարևորելով մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և նպատակ ունենալով նախականխել ընտրական իրավունքի հնարավոր խախտումները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում այդօրինակ հանցագործությունների մասին անմիջապես իրազեկել ՀՀ իրավապահ մարմիններին:
Միաժամանակ երաշխավորում ենք, որ ընտրակաշառք ստացած այն անձինք, ովքեր նախապես, կամովին այդ մասին կհայտնեն իրավապահներին և կաջակցեն հանցագործության բացահայտմանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով կազատվեն քրեական պատասխանատվությունից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում