Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Odnoklassniki-ի միջոցով խոշոր գումար հափշտակած կալանավորի պատիժն ավելացել է

Իրավունք

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար Ա. Բախտիարյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել ազատազրկման:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դատարանում հետազոտված եւ հիմնավորված ապացույցների համաձայն՝ Ա. Բախտիարյանը, կողոպուտի համար դատապարտված լինելով ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում իր կողմից ապօրինի օգտագործվող բջջային հեռախոսով ծանոթացել է Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի հետ: Այնուհետեւ նա բջջային հեռախոսով մուտք է գործել համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական կայք, ստեղծել «Հարութ Առաքելյան» անվամբ անհատական էջը եւ ներկայացել որպես «Գորիս» քրեակատարողական հիմնարկի «Նյուվադի» տեղամասի դատապարտյալ:

Կայք-էջի եւ հեռախոսազրույցների միջոցով Ն.Մ.-ի հետ շփման ընթացքում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ դատապարտյալը նրանից, ըստ դատավճռի, հափշտակել է 327 000 դրամ գումար:

Մասնավորապես՝ Ա. Բախտիարյանը, ներկայանալով «Հարութ Առաքելյան» կեղծանվամբ, Ն. Մ.-ի հետ ստեղծել է կեղծ մտերմիկ հարաբերություններ եւ, չարաշահելով նրա վստահությունը, մեկուսարան չտեղափոխվելու պատճառաբանությամբ խնդրել է, որ իրեն 20 000 դրամի չափով բջջային հեռախոսի գումար ուղարկի:

Ն. Մ.-ն, գնելով 1000 դրամ արժողությամբ 20 հատ լիցքավորման քարտ, դրանց տվյալները «odnoklassniki.ru» կայքի՝ իր անհատական էջով հաղորդագրության միջոցով ուղարկել է Ա. Բախտիարյանին:

Պարզվել է նաեւ, որ Ա.Բախտիարյանը քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու պատրվակով, վստահությունը չարաշահելով, գումարը վերադարձնելու պայմանով Ն. Մ.-ից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար՝ խոստանալով, որ կվերադարձնի քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո: Նշված գումարից Ա. Բախտիարյանին է փոխանցվել մի մասը՝ 170 000 դրամը: Բացի դրանից, Ա. Բախտիարյանը պահանջել է նաեւ, որ Ն.Մ.-ն իր կողմից նշված հեռախոսահամարների հաշվին փոխանցի 137 000 դրամ գումար:

Իր մտադրությունն իրագործելուց հետո Ա. Բախտիարյանը կայքի՝ իր անհատական էջից հանել է Ն. Մ.-ի տվյալները եւ անջատել հեռախոսահամարները:

Նկատի ունենալով, որ Ա. Բախտիարյանը նախկինում երեք անգամից ոչ պակաս դատապարտվել է ազատազրկման, ուստի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նրա համար առաջանում է հանցանքը կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ համարվում է քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 671-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերության համաձայն՝ հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել մեղսագրվող հոդվածի, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի առավելագույն պատժի՝ 2 տարի ազատազրկման երեք քառորդից:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013թ. փետրվարի 7-ի դատավճռով Ա. Բախտիարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով' նոր նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ՝ Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 19.10.2011թ. դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 2 տարի ազատազրկումը եւ վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում՝ երեք տարի 6 ամիս ժամկետով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված