Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն 

Դատավորները շարունակում են հաճոյանալ օլիգարխիային

Իրավունք

Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ստացել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը այն մասին, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարվում է մասնակիորեն և հայցագնի 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրվում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ և լրագրող Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների:

Այս իրավիճակը մտագոհիչ է այնքանով, որ դեռևս հունվարի 24-ին նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Ռուբեն Ափինյանը, ևս բավարարել էր«X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը և 3 միլիոն դրամի չափով արգելանք էր դրել «Ժողովուրդ» օրաթերթի և Սոնա Գրիգորյանի գույքի վրա: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա արդեն 6 մլն դրամի արգելանք է դրված և ԴԱՀԿ աշխատակիցները շուտով նորից կհյուրընկալվեն:

Հիշեցնենք, որ դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումից հետո հունվարի 30-ին «Ժողովուրդ»-ը կազմակերպեց բողոքի ակցիա, որին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ ու լրագրողներ. դատապարտելով «Ժողովուրդ» օրաթերթի դեմ սկսված արշավը:

Այնուհետև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս առիթով հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ արձանագրելով, որ. «Դատարանի պատճառով այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են ՀՀ Վճռաբեկ դատարանը (17 մարդ) և ՀՀ Արդարադատության խորհուրդը (11 մարդ)…»:

Ստեղծված իրավիճակի հետ կապված իր մտահագությունն արտահայտեց նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը. ՙԵս իմ խորին մտահոգությունն եմ հայտնում ՙԺողովուրդ՚ օրաթերթի դեմ ներկայացված հայցադիմումների և դատական պրոցեսի կապակցությամբ: Անթույլատրելի է նման վերաբերմունքը լրատվամիջոցի նկատմամբ, և սա միանշանակ իր բացասական ազդեցությունն է ունենալու ե՛ւ լրատվամիջոցների, ե՛ւ, ընդհանրապես, պետության համար: Ինձ համար խիստ անընդունելի և դատապարտելի է այս դատական գործընթացը՚:

12 հասարակական իրավապաշտպան կազմակերպություններ օրերս հանդես եկան հայտարարությամբ՝ արձանագրելով, որ Դատարանների համար մոդայիկ է դարձել հայցի ապահովման միջոցների պահանջները մասամբ բավարարելով՝ արգելանք դնել լրատվամիջոցի հիմնադրի գույքի վրա: Ֆորմալ առումով, կարծես թե, անխոցելի այս որոշումներն արատավոր պրակտիկա են ձևավորում, երբ հայցվորների համար գայթակղիչ պայմաններ են ստեղծվում լրատվամիջոցին ճնշելու՝ նախքան վճռի կայացումը՚:

Սակայն դատարանները շարունակում են կացնային քաղաքականությամբ մամուլին լռեցնելու փորձերը` ջանալով հնարավորինս հաճոյանալ օլիգարխներին: Նրանց չի հետաքրքրում քաղաքացիական հասարակության կայացումը, խոսքի ազատության կարևորությունն ու մարդու իրավունքները: Հակառակ Սերժ Սարգսյանի նախընտրական հավաստիացումներին, գործող ռեժիմի համար շարունակում է հարազատ մնալ փողը և փողատեր օլիգարխիան:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հայտարարում է, որ Խաչիկ Խաչատրյանը (ձվերի Խաչիկ) նպատակ ունի սննկացման ճանապարհով ճնշել ազատ խոսքը: Բայց «Ժողովուրդ»-ը դատարանում կապացուցի, որ Երևանի թռչնաֆաբրիկան շուկայում իրացրել է ժամկետանց և անորակ հավկիթներ, հետևաբար՝ Խ. Խաչատրյա’նը պետք է անձամբ ներողություն խնդրի օրաթերթից:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինՊաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը
Ամենադիտված