Հարցում «ԳԱԼԱ»-ին, որ ներկայացնի հրապարակումը հաստատող նյութերը
Իրավունք
2013թ. փետրվարի 16-ին «www.galatv.am» կայքում զետեղվել է հրապարակում` «Նախընտրական կաշառքի հետքերով» վերնագրով, ըստ որի` Գյումրիում տեղի է ունենում համատարած ցուցակագրում և ընտրակաշառք է բաժանվում` նախագահի թեկնածուներից մեկի օգտին ձայների հավաքագրման նպատակով: Հեռուստաընկերությունը, վկայակոչելով ահազանգող բնակիչներին, հրապարակման մեջ նշել է, թե մարդիկ տարբեր խմբերով շրջում են տնետուն` քաղաքացիներին առաջարկելով 5000 -10 000 դրամ ընտրակաշառք:
Շիրակի մարզի դատախազի ցուցումով նշված հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժին` սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար:
Գյումրիի ոստիկանությունը գրավոր հարցումով դիմել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը` պահանջելով տրամադրել հանցագործության մասին հաղորդումը հաստատող նյութերը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաեւ այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնին, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում