Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից Զելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմ Պուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետ ԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցեր Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Թրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարով Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքները Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Իրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսով Պուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին 

Ընտրություններ 2013. 2013թ. փետրվարի 15-ի դրությամբ ընթացք է տրվել 25 հաղորդման

Իրավունք

1. 2013թ. հունվարի 21-ին «www.aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ հոդվածը:

Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաղորդումն իր մեջ հանցագործության հատկանիշներ չի պարունակում, քանի որ դրանում նշվել է միայն հնարավոր ընտրակաշառք բաժանելու մասին, որը փաստացի տեղի չի ունեցել, այլ հոդվածում ենթադրություն է հայտնվել ընտարակաշառ բաժանելու մասին, ուստի այդ մասին տրվել է պարզաբանում:

2. 2013թ. հունվարի 21-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Աշտարակ քաղաքի Էլեկտրացանցում կազմակերպում են ստորագրահավաք` գրանցելով քաղաքացիների անձնագրային տվյալները:

Հաղորդումն ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

3. 2013թ. հունվարի 24-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարի` 30.01.2013թ. գրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրվել է տրամադրել լրացուցիչ նյութեր' հաղորդումն ստուգելու և ընթացք տալու համար: Դեռևս պատասխան չի ստացվել:

4. 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Գոռ Թամազյանի կողմից ղեկավարած «Մեկ ազգ» կազմակերպությունը անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ` Երևանի շենքերի պատերին և էլեկտրասյուներին «Ոչ ասենք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով:

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հետագա քննարկման:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում Գոռ Թամազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2003թ.-ից հանդիսանում է «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ և կազմակերպելով դաշինքի գործունեությունը` հանդիսանում է դրա անմիջական պատասխանատուն: Նշված դաշինքի հիմնական գործունեությունը կայանում է նրանում, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքար են իրականացնում աղանդավորության, համասեռամոլության, ազատ բարքերի, ինչպես նաև` արևմտամետ քաղաքական ուժերի դեմ: Գոռ Թամազյանը նշել է, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները 2012թ. հուլիս ամսից սկսել են փակցնել Երևան քաղաքի էլեկտրասյուներին, իսկ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից սկսած, երբ Երևանի քաղաքապետի կողմից որոշում է կայացվել նման թռուցիկները բացառապես դրանց համար հատկացված ստենդներին փակցնելու մասին, սկսել են փակցնել նշված ստենդների վրա և նշված որոշումն ընդունվելուց հետո մինչ օրս որևէ թռուցիկ Երևան քաղաքի շենքերին կամ էլեկտրասյուներին չեն փակցրել:

Գոռ Թամազյանը նշել է նաև, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկներ փակցնելով` իրենք նպատակ չեն հետապնդել և չեն հետապնդում վիրավորել կամ զրպարտել որևէ մեկին, այլ օրենքով սահմաված կարգով օգտվելով խոսքի ազատության սկզբունքից` այդ թռուցկիներով քննադատում են տվյալ քաղաքական գործիչների դիրքորոշումը, ավելին` իրենք նպատակ չեն հետապնդել ընտրությունների անցակցման ընթացքում հակաքարոզչություն իրակացնել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ կամ ապակողմնորոշել ընտրողներին: Գոռ Թամազյանը միաժամանակ պարզաբանել է, որ իրենք արևմտամետ համարում են այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին, ով չի դատապարտում համասեռամոլությունը, աղանդավորությունը և ազատ բարքերը:

Այսպիսով, նախապատրասաված նյութերով պարզվել է, որ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի կողմից` հանձինս Գոռ Թամազյանի, «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները չեն նսեմացրել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև բարի համբավը, այլ դրանք կրել են քննադատական ու գնահատողական բնույթ, ավելին` «արևմտամետ» արտահայտությունը ընտրողների մոտ ոչ միայն կարող է առաջացնել բացասական ազդեցություն, այլ նաև` դրական, քանի որ արևմուտքում, Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում օրենքները բխում են ժողովրդավարական ու մարդասիրական սկզբունքներից, միաժամանակ նշված պետություններում բավականին բարձր է հասարակության կենսամակարդակը, որպիսի հանգամանքն էլ բացառում է «Մեկ ազգ» դաշինքի` հանձինս Գոռ Թամազյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում է կայացվել Համացանցի «www.iditord.org» կայքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից տեղադրված տեղեկատվության հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` Գոռ Թամազյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Որոշման պատճենը տրամադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբին:

5. 2013թ. հունվարի 31-ին «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվել է.

«Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:

Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:

ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հոդվածն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում նշված փաստերն ստուգելու և համապատասխան որոշում կայացնելու համար:

Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել «Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագրությանը` հրապարակման մեջ նշված փաստերը հաստատող նյութերը տրամադրելու խնդրանքով, սակայն խմբագրությունից ստացված պատասխանից պարզվել է, որ այդպիսիք չկան, հրապարակման համար էլ հիմք է հանդիսացել անանուն ահազանգը:

Այդուհանդերձ, համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` տեղեկատվության իսկությունն ստուգելու և իրազեկ անձանց բացատրություն տալու համար ՀՔԾ ներկայացնելու նպատակով, սակայն ոստիկանությունից ստացված գրության համաձայն` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ևս կայքում հրապարակված տեղեկատվությունը չի հաստատվել և նման անձինք չեն հայտնաբերվել: Չի հաստատվել նաև ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի` բնակիչներին ջրատարներ անցկացնելու և սոցիալական օգնություն ցույց տալու խոստումների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբի ներկայացուցիչներ Գագիկ Բենիամինյանից ու Ստեփան Խաչատրյանից, ովքեր նույնպես հերքել են «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվությունը:

Նկատի ունենալով, որ «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության ստուգման արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը, հետևաբար` բացակայում են քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքերը, 2013թ. փետրվարի 13-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով' հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

6. 2013թ. փետրվարի 2-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ շտաբի աշխատակից Էդմոն Եգանյանը հայտնել է, որ Արթիկ քաղաքի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, ով կազմակերպում է ժողովներ և հավաքում պետական աշխատողների անձնագրային տվյալները:

Հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

7. 2013թ. փետրվարի 2-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացի Հեղինե Սիմոնյանը (ք.Երևան, Շահումյան 16/16) նշել է, որ գազի տեսուչը պահանջել է իրենից անձնագրային տվյալները` նշելով, որ իրենց կընդգրկեն Սերժ Սարգսյանի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացին հրաժարվել է, որի արդյունքում տեսուչը անջատել է իրենց տան զազը' պատճառաբանելով պարտքի առկայությունը:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն' հետագա քննարկման:

8. 2013թ. փետրվարի 4-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Սուսաննա Բարխուդարյանը տեղեկացրել է, որ նա այցելել է Երևան քաղաքի Անդրանիկի 74 հասցեում գտնվող «վետերանների օթևան», որի աշխատակիցները թույլ չեն տվել, որ «Ժառանգության» քարոզչանյութերը բաժանեն ծերերին պնդելով, որ իրենք կփոխանցեն:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն' հետագա քննարկման:

9. 2013թ. փետրվարի 5-ին «www.tert.am» ինտերնետային կայքում հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդվածը, որը 2013թ-ի փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն' հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
Ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից: Նա հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստն ու հայտնել, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից եւ ավելացրել, որ նման առաջարկներ արվել են իր նախընտրական շտաբի անդամներ Է.Ասատրյանի և Ռ.Ալեքսանդրյանի հարազատներին:

Ա.Մելիքյանը նշել է նաև, որ Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների շենքերի լիազոր-ներկայացուցիչներ շրջանառության մեջ են դրել մշակված ձևաթուղթ, որի վերջին տողում նշված է' «կքվեարկեն արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին» նախադասությունը, ինչը թեկնածուն դիտել է որպես քաղաքացիների ազատ կամքի արտահայտության նկատմամբ ճնշումներ գործադրելու և ահաբեկելու եղանակ:
Նյութերը նախապատրաստելիս բացատրություններ են վերցվել նաև Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ Է.Ասատրյանից և շտաբի անդամ Ռ.Ալեքսանդրյանից: Վերջիններս իրենց բացատրություններում հայտնել են, որ ընտրակաշառքներ առաջարկել են իրենց մայրերին' Դ.Սաֆարյանին և Ս.Վարդումյանին: Այդ կապակցությամբ բացատրություններ են վերցվել նաև վերջիններից:

Համադրելով Է.Ասատրյանի և նրա մայր Դ.Սաֆարյանի բացատրությունները' պարզվել է, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնք պարզաբանելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ, բացատրություններ են վերցվում վկայակոչված անձանցից, հանձնարարականներ են տրվում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Նյութերի նախապատրաստումն ընթացքում է:

10. 2013թ. փետրվարի 5-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Կարճաղբյուրի գյուղապետի կարգադրությամբ գյուղի դպրոցի տնօրեն Տարիել Գրիգորյանը պարտադրել է բոլոր ուսուցիչներին հավաքել անձնագրերը և միևնույն ժամանակ ամեն մեկին պարտադիր հրահանգ իջեցրել, որ ով որքան կարող է ցուցակով անձնագրեր հավաքի և բերի իրեն ներկայացնի, եթե չի ուզում, որ տհաճ իրավիճակում հայտնվի: Ահազանգը փոխանցողը ցանկացել է անանուն մնալ:
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի վերաբերյալ հոդվածի կապակցությամբ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել դպրոցի տնօրենից, մանկավարժներից, ինչպես նաև Կարճաղբյար համայնքի գյուղապետ Տ.Քոչարյանից: Պարզվել է նաև, որ դպրոցի տնօրենը հանդիսանում է Աֆտանդիլ Խաչիկի Գրիգորյանը և վերջինս բացատրությամբ հայտնել է, որ նշված կայք-էջում տեղ գտած հոդվածի մասին տեղեկացել է ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրվելուց հետո և հերքել հոդվածում նշված տեղեկությունները' միաժամանակ հայտնելով, որ նման հրահանգներ ինչպես գյուղապետից, այնպես էլ այլ անձանցից չի ստացել ու, բացի այդ, իր նախաձեռնությամբ նույնպես' դպրոցի մանկավարժներից ու կոլեկտիվի մյուս անդամներից անձնագրեր կամ անձնագրային տվյալներ չի հավաքել:

Կարճաղբյուր գյուղի գյուղապետ Տ.Քոչարյանը բացատրությամբ հայտնել է, որ դպրոցի տնօրեն Տարիել Գրիգորյանին երբևէ նման հրահանգներ չի տվել, ի պաշտոնե նույնպես չի կարող տալ:
Դպրոցի աշխատակիցներ և ուսուցիչներ Վախթանգ Վահանի Ղրիմյանը, Գևորգ Ավետիսի Հարությունյանը, Սամվել Վաչագանի Դավթյանը, Լուսինե Կոլյայի Ավդալյանը, Թերեզա Խաչիկի Գրիգորյանը, Վերշալույս Սերյոժայի Աբրահամյանը, Հայկ Հրանտի Գասպարյանը, Գնել Վարդանի Հարությունյանը, Նաիրի Աղվանի Ավետիսյանը իրենց բացատրություններով նույնպես հերքել են կայք-էջում տեղադրված տեղեկությունները' հայտնելով, որ անձնագրերը իրենց մոտ են ու նման հրահանգներ ոչ մեկ իրենց չի տվել, իրենց կենսագրական տվյալները չի տրամադրվել դպրոցի տնօրենին:

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «www.raffi4prezident.am» կայք-էջում, տեղադրված հոդվածը չի համապատասխանում իրականությանը և Կարճաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն' Ա.Գրիգորյանը երբևէ դպրոցի ուսուցիչներից անձնագրեր կամ անձնագրային տվյալներ չի պահանջել, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով' որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել' հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Որոշման մասին հայտնվել է կողմերին' բացատրելով նրանց բողոքարկման իրավունքը:

11. 2013թ. փետրվարի 10-ին «www.iditord.org» էլեկտրոնային կայքում տեղադրվել է հրապարակում այն մասին, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամներն այցելում են բնակարաններ և ընտրակաշառք առաջարկում, մասնավորապես' անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկում են 20.000 դրամ:
ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն' հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով' քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ հրապարակման վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր:
Հրապարակման և դրա սկզբնաղբյուրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն տեղադրվել է «www.facebook.com» սոցիալական կայքում, օգտատեր Կ.Վարդանյանի կողմից, ով նույն կայքում տեղակայված տվյալների համաձայն' հանդիսանում է «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական մեկնաբան:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ.Վարդանյանից և նրա մորից վերցվել են բացատրություններ: Միջոցներ են ձեռնարկվում' դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:

12. 2013թ. փետրվարի 10-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի Լուկաշինի 1-ին փողոցում խոչընդոտել են «Ժառանգության» կամավորների կողմից քարոզչական նյութեր տարածելու գործընթացը, որը հայտնել է Դավիթաշեն համայնքի պատասխանատու Գայանե Աբասյանը: Առկա են տեսանկարահանում և ձայնագրություն:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն' հետագա քննարկման:

13. 2013թ. փետրվարի 11-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հավաքագրել է դասախոսների անձնագրային տվյալները' հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն' հետագա քննարկման:

14. 2013թ. փետրվարի 11-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի Արամ Խաչատրյան 26/1 հասցեում հավաքագրում են մարդկանց անձնագրերը, նաև բաժանում են կեղծ անձնագրեր:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն' հետագա քննարկման:

15. 2013թ. փետրվարի 12-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացի Հայկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս օրերին Գյումրիից մեծ թվով չափահաս մարդկանց բերում, գրանցում են Երևանի տարբեր հասցեներում, որպեսզի քվեարկեն ևþ Գյումրիում, ևþ Երևանում' ընտրելով Սերժ Սարգսյանին: Շեշտվում է, որ այդ ապօրինության մեջ ներքաշվում են հատկապես մսի կոմբինատի աշխատակիցները:
Հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն' հետագա քննարկման:

16. 2013թ. փետրվարի 12-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Վարուժան Գասպարյանը տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երևանում, որպեսզի քվեարկեն և Մարտունիում, և Երևանում:
Հաղորդումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն' հետագա քննարկման:

17. 2013թ. փետրվարի 13-ին «www.epres.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի հետ Վահան Թեքեյանի անվան դպրոց է այցելել և ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն' հետագա քննարկման:

18. 2013թ. փետրվարի 13-ին «www.epres.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Կապան քաղաքի բնակիչ Քաջիկն ասել է շտաբի Ներկայացուցիչներին, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողների աշխատավարձերը 50.000 դրամով բարձրացրել են' հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին:
Հաղորդումն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն' հետագա քննարկման:

19. 2013թ. փետրվարի 14-ի «Ժողովուրդ» օրաթերթի համարում տպագրվել է «Սկսվե±ց» վերտառությամբ հոդվածը, ըստ որի' 13.02.2013թ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է զանգահարել Հրազդան քաղաքի մի բնակչուհի ու հայտնել, որ ՀՀԿ-ի շտաբից իրենց կանչում են ու անձնագրի տվյալներ պահանջում: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը նշել է, որ ինքը չի ցանկանամ, որ հրապարակվի իր անուն-ազգանունը, քանի որ վախենամ է հետագայում խնդիրների առաջ կանգնելուց: Հրազդանի բնակչուհին նշել է, որ ՀՀԿ շտաբում իրենց ասել են, որ մեկ ձայնի համար 30 հազար դրամ գումար են տալու:
Հոդվածում նշված փաստերը ստուգելու և ՀՀ քրեական դատատավորթւյան օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու ցուցումով այն 14.02.2013թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին:

20. 2013թ. փետրվարի 15-ի «Ժողովուրդ» օրաթերթի համարում տպագրվել է «Ընտրակաշառք են տալիս խտրականությա՞մբ» վերտառությամբ հոդվածը, ըստ որի, Վանաձոր քաղաքում որպես ընտրակաշառք տարբեր չափի գումարներ են բաժանում բնակիչներին։
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն' հետագա քննարկման:

21. 2013թ. փետրվարի 15-ին «www.asparez.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրու Շիրակացի 75Ա շենքի բնակիչներին կաշառք են բաժանում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

22. 2013թ. փետրվարի 15-ին «www.galatv.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ ՀՀԿ կամավորների կողմից կեսգիշերին 5000 դրամ գումար է բաժանվում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

23. 2013թ. փետրվարի 15-ին «www.galatv.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրիի «Պոլիգոններ» կոչվող թաղամասում «Մստո» անունով անձի կողմից 5000 դրամ է բաժանվում բնակիչներին։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

24. 2013թ. փետրվարի 15-ին «www.galatv.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրիի Ղանդիլյան եւ Մուսայելյան փողոցների բնակիչներին 5000 դրամ գումար է բաժանվում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

25. 2013թ. փետրվարի 15-ին «Գալա» հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել տեսանյութ, ըստ որի բազմաթիվ քաղաքացիներից ստացել են հեռախոսազանգեր ՀՀԿ կամավորների կողմից Գյումրիի Շիրակացի փողոցի հարակից բակերում ընտրակաշառք բաժանելու մասին։ Իսկ մեկ այլ ահազանգի համաձայն էլ՝ ուսուցիչներ են այցելում տնետուն եւ գումար առաջարկում։ Հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել նաեւ քաղաքացու հեռախոսազրույցը։ Շիրակի մարզի դատախազությունը հանձնարարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնին՝ սեղմ ժամկետում ստուգել հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքները։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանելՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքըԼևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնիցԱրևմուտքում խոսել են Իսլանդիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների մասինՆիգերի իշխանությունները մայրաքաղաքում հարձակումների ֆոնին բնակչությանը հանգստության կոչ են արելԳիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրելՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասինԶելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմՊուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետԼեհաստանի նախկին վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «գանգստերական մեթոդների» մեջԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՀրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել էԹրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասինԳազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվելԻրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսովՊուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքինՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումըԱրաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներինՍերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ ՎուչիչՀայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալըԲիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը«Գագոն ե՞րբ է գալու». Անահիտ Ծառուկյանը երեխաների կարոտի մասինՍահմանափակում են բանկային քարտերի քանակը․ ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր 20-ից ավելի քարտ ունենՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի․ հարյուրավոր զբոսաշրջիկներ դեռ կապի դուրս չեն եկելԿրեմլը Փաշինյանին կոշտ ուղերձ է հղել․ Իրանն արգելափակել է ՀորմուզըՌուսաստանում մեկ օրում մարվել է 22 անտառային հրդեհԵթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը․ Փեզեշքիան«Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայումՎուչիչը Մլադիչի մահից հետո մեղադրել է ՄԱԿ-ի դատարանին «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջԱմերիկացի լրագրողը նշել է Զելենսկուն «կանգնեցնելու միակ միջոցը»Կիևի մերձակայքում հարվածների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հարյուրավորները տարհանվել ենՉինաստանում չեն ցուցադրվում Տիբեթի ջրհեղեղի կադրերը․ զոհերի մասին տեղեկությունները սահմանափակ ենՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով»
Ամենադիտված