Ողբերգական դեպք Նոր-Նորքում. ձորակի տարբեր հատվածներում հայտնաբերվել է տղամարդու մարմնի մասերը
Իրավունք
Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու մասնատված դի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին հայտնաբերվել են ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում և հիմա ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կասկածներ կան, որ հնարավոր է՝ մարմնի մյուս մասերն էլ հայտնաբերվեն նշված հատվածում:
Աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանը:
Դեռևս ոստիկանությունը չի կարող հայտնել մասնատված դիակի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության պետ Գևորգ Գևորգյանը և Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում