Ստուգվում է ՏԸՀ անդամին կաշառք առաջարկելու ահազանգը
Իրավունք
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի 2013թ. փետրվարի 16-ին հրապարակած խախտումների ամփոփագրում նշվել էր նաեւ, որ Հրազդան քաղաքի տեղամասային հանձնաժողովներից մեկի՝ «Ժառանգության» անդամին, ով չի ցանկացել ներկայանալ, փորձել են առաջարկել 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպեսզի վերջինս աչք փակի ՀՀ Նախագահի թեկանծու Ս. Սարգսյանի օգտին լցոնման գործընթացի վրա, ինչը, սակայն, նրա կողմից մերժվել է:
Հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ դատախազությունը համապատասխան ծառայություններին հանձնարարականներ է տվել: Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտվել է Հրազդան քաղաքի ընտրատեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության անդամների ինքնությունը` նպատակ ունենալով վերջիններիս միջոցով պարզել քաղաքացու կողմից ընտրակաշառք առաջարկելու փաստի հավաստիությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում