Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից Զելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմ Պուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետ ԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցեր Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Թրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարով Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքները Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Իրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսով Պուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին 

Արման Մելիքյանի մորն ընտրակաշառք առաջարկելու ահազանգը չի հիմնավորվել

Իրավունք

«Tert.am» կայքում 2013 թվականի փետրվարի 5-ին հրապարակվել էր «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդվածը, որը 2013թ. փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն' հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:

Ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից: Նա հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստն ու հայտնել, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից եւ ավելացրել, որ նման առաջարկներ արվել են իր նախընտրական շտաբի անդամներ Է.Ասատրյանի և Ռ.Ալեքսանդրյանի հարազատներին:

Ա. Մելիքյանը նշել է նաև, որ Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների շենքերի լիազոր-ներկայացուցիչներ շրջանառության մեջ են դրել մշակված ձևաթուղթ, որի վերջին տողում նշված է' «կքվեարկեն արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին» նախադասությունը, ինչը թեկնածուն դիտել է որպես քաղաքացիների ազատ կամքի արտահայտության նկատմամբ ճնշումներ գործադրելու և ահաբեկելու եղանակ:

Նյութերը նախապատրաստելիս բացատրություններ են վերցվել նաև Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ Է.Ասատրյանից և շտաբի անդամ Ռ.Ալեքսանդրյանից: Վերջիններս իրենց բացատրություններում հայտնել են, որ ընտրակաշառքներ առաջարկել են իրենց մայրերին' Դ.Սաֆարյանին և Ս.Վարդումյանին: Այդ կապակցությամբ բացատրություններ են վերցվել նաև վերջիններից:

Համադրելով Է.Ասատրյանի և նրա մայր Դ.Սաֆարյանի բացատրությունները' պարզվել է, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնք պարզաբանելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցներ, բացատրություններ են վերցվել վկայակոչված անձանցից, հանձնարարականներ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Բացատրություններում Է.Ասատրյանը հայտնել է, թե մոր բնակարան այցելած ՀՀԿ ներկայացուցիչը բնակարանում գրանցված անձանց անձնագրային տվյալները տրամադրելու և ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկել է 10.000 ՀՀ դրամ, մինչդեռ մայրը' Դ.Սաֆարյանը, հերքել է իրեն ինչ-որ կոնկրետ գումար առաջարկելու հանգամանքը։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

2013թ. փետրվարի 19-ին ոստիկանությունից հատուկ քննչական ծառայությունում ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Դ.Սաֆարյանի բնակության շենքի բնակիչների շրջանում ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ փաստեր չեն հայտնաբերվել, քանի որ այդպիսիք չեն եղել։

Ռ.Ալեքսանդրյանն ու նրա մայր Ս.Վարդումյանը բացատրություններ են տվել, որ 2013թ. հունվարի վերջերին Ս.Վարդումյանն իրենց տուն այցելած Արաբկիրի վարչական շրջանի թիվ 18 տեղամասի լիազոր-ներկայացուցիչ, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական տարածքային շտաբի անդամ Ս.Մարտիրոսյանի ներկայությամբ արտերկրում բնակվող որդու հետ հեռախոսազրույցի ընթացքում կատակելով ասել է. «Մի 10.000 դրամ չվերցնեմ ու ձայն տամ»: Ի պատասխան ասվածի' Ս.Մարտիրոսյանը միջամտել է ու հայտնել, թե «10.000 չէ, բայց 5.000 դրամ կտամ»: Մոր և որդու խոսակցությունն ավարտվելուց հետո այդ թեման որևէ այլ զարգացում չի ունեցել, և Ս.Մարտիրոսյանը հեռացել է։

Վերջինս բացատրությամբ հաստատել է նույն հանգամանքները և պարզաբանել, որ թե Ս.Վարդումյանի, թե իր խոսքերն ընդամենը կատակ են եղել։

Այսպիսով՝ Դ.Սաֆարյանին ընտրակաշառք առաջարկելու դրվագով նյութերի նախապատրաստմամբ, բացի վերջինիս ու Է.Ասատրյանի հակասական բացատրություններից, հանցագործության դեպքի առկայությունը հաստատող բավարար փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, հետևաբար՝ բացակայում են քրեական գործ հարուցելու հիմքերը:

Ս.Վարդումյանին ընտրակաշառք առաջարկելու դրվագով նյութերի նախապատրաստմամբ ևս չի հիմնավորվել ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առկայությունը, քանի որ հիմնավորվել է, որ Ս.Մարտիրոսյանն ընտրությունների անցկացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների խաթարմանը միտված դիտավորյալ գործողություններ չի կատարել։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով' 2013թ. փետրվարի 19-ի որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին' հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Որոշման պատճենն ուղարկվել է «Tert.am» էլեկտրոնային կայքին և բացատրվել բողոքարկման կարգը ' որոշման հետ համաձայն չլինելու դեպքում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանելՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքըԼևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնիցԱրևմուտքում խոսել են Իսլանդիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների մասինՆիգերի իշխանությունները մայրաքաղաքում հարձակումների ֆոնին բնակչությանը հանգստության կոչ են արելԳիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրելՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասինԶելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմՊուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետԼեհաստանի նախկին վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «գանգստերական մեթոդների» մեջԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՀրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել էԹրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասինԳազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվելԻրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսովՊուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքինՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումըԱրաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներինՍերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ ՎուչիչՀայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալըԲիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը«Գագոն ե՞րբ է գալու». Անահիտ Ծառուկյանը երեխաների կարոտի մասինՍահմանափակում են բանկային քարտերի քանակը․ ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր 20-ից ավելի քարտ ունենՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի․ հարյուրավոր զբոսաշրջիկներ դեռ կապի դուրս չեն եկելԿրեմլը Փաշինյանին կոշտ ուղերձ է հղել․ Իրանն արգելափակել է ՀորմուզըՌուսաստանում մեկ օրում մարվել է 22 անտառային հրդեհԵթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը․ Փեզեշքիան«Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայումՎուչիչը Մլադիչի մահից հետո մեղադրել է ՄԱԿ-ի դատարանին «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջԱմերիկացի լրագրողը նշել է Զելենսկուն «կանգնեցնելու միակ միջոցը»Կիևի մերձակայքում հարվածների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հարյուրավորները տարհանվել ենՉինաստանում չեն ցուցադրվում Տիբեթի ջրհեղեղի կադրերը․ զոհերի մասին տեղեկությունները սահմանափակ ենՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով»
Ամենադիտված