Անջելինա Ջոլին հեռացրել է կուրծքը
Համաշխարհային Մամուլ
Հոլիվուդի ամենագեղեցիկ աստղերից մեկը՝ Անջելինա Ջոլին, հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, ասելով, որ կրծքի քաղցկեղի վտանգի առկայության պատճառով ինքը կրկնակի մաստեկտոմիա է արել՝ հեռացնելով կրծքի կաթնագեղձերը:
Ջոլիի այս խոստովանությունը հայտնվել է New York Times-ի էջերում: Դերասանուհին, ում մայրը 6 տարի առաջ մահացել է ձվարանի քաղցկեղից, հայտնել է, որ բժիշկներն իրենն զգուշացրել են, որ կրծքի քաղցկեղի զարգացման հնարավորությունն իր մոտ 87 % է:
«Իմանալով ինձ սպասվող հեռանկարների մասին՝ ես որոշեցի դիմել այդ քայլին»:
Բժշկական միջամտությունները ընդհանուր առմամբ շարունակվել են 3 ամիս՝ փետրվարի 2-ից մինչև ապրիլի 27-ը: Դերասանուհու 2 կրծքերն էլ փոխարինվել են արհեստական իմպլանտներով: Այս ողջ ընթացքում դերասանուհին շարունակել է իր աշխատանքը և գաղտնի է պահել իր վիրահատությունները: Միայն դրանց ավարտին նա որոշել է կիսվել իր փորձով աշխարհի կանանց հետ, հուսալով, որ իր փորձը, միգուցե, պիտանի լինի նրանց:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում