Ամերիկացին «հայտնաբերել» է Coca-cola-ի օրիգինալ բաղադրատոմսը և դրա դիմաց 15 մլն է պահանջում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչը հայտարարել է, թե հայտնաբերել է Coca-cola-ի օրիգինալ բաղադրատոմսը և պատրաստ է վաճառել այն 15 մլն դոլարով. գրում է Daily Mail-ը:
Քլիֆ Քլյուգեն, ով առևտրով է զբաղվում, պատմել է, որ բաղադրատոմսը հայտնաբերել է անձնական նամակներ և իրեր պարունակող մի արկղի մեջ, որը նա գնել էր աճուրդի ժամանակ, որտեղ վաճառվում էին ոմն դեղագործի հին առանձնատան իրերը:
Նրա խոսքերով՝ փաստաթուղթը գրվել է 1943-ին: Ըստ Քլյուգեի՝ Coca-cola ընկերությունը դիմել է դեղագործին օգնության խնդրանքով և ուղարկել է նրան խմիչքի բաղադրատարրերը:
Նշենք, որ ամերիկացին հրաժարվել է հրապարակել այդ բաղադրատոմսը:
Իր հերթին Coca-Cola ընկերությունը հայտարարել է, որ իր խմիչքի օրիգինալ բանաձևը հայտնաբերվել է 1886-ին և այն մինչ օրս խիստ գաղտնիության պայմաններում պահվում է Ատլանտա քաղաքի Coca-Cola-ի թանգարանի նկուղում:
«Մենք ենթադրում ենք, որ դա, հնարավոր է, Coca-Cola-ին հիշեցնող և համով նման խմիչք է, ինչպիսիք աշխարհում տասնյակներով կան, սակայն ամեն դեպքում դա ուրիշ խմիչք է»,-հայտարարել է ընկերության արխիվի վարիչը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)