Ավստրալիայի վարչապետը արտասվել է խորհրդարանում ելույթ ունենալիս
Համաշխարհային Մամուլ
Ավստրալիայի վարչապետ Ջոլիա Հիլարդը, երկրի խորհրդարանում ներկայացնելով հաշմանդամների սոցիալական ապահովության ոլորտում նոր ծրագիրը, չի կարողացել զսպել իր հույզերը և արտասվել է. հայտնում է Australian-ը:
Հիլարդը պատմել է 17-ամյա հաշմանդամ տղայի մասին, ով խնդրել է վարչապետին անել հնարավորինը այդ օրենքի ընդունման համար:
«Երբ ես նրան տեսա, նա ինձ մի քարտ հանձնեց, որը ստորագրվել էր նրա բոլոր ընկերների կողմից` ի նշան շնորհակալության այն բանի, ինչ մենք անում ենք նրանց համար»,-ասել է Հիլարդը դողացող ձայնով և արտասվել:
Վարչապետի խոսքերով` երկրի կառվարության կողմից առաջ քաշվող նոր սոցիալական ապահովագրման ծրագիրը կօգնի սահմանափակ հնարավորություններով նման մարդկանց` իրագործել իրենց երազանքները:
Ակնկալվում է, որ սոցապ ծրագիրը, որը նախատեսում է լրացուցիչ անհատական խնամք հատկացնել հաշմանդամներին, Ավստրալիայի բյուջեին կարժենա տարեկան 15 մլրդ դոլար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում