Պռոշյանի գյուղապետի պղծված գերեզմանի փաստով կատարվում են քննչական գործողություններ
Իրավունք
Ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը պղծել են՝ վրան գրելով «Պարահանդեսն ավարտվեց»:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից ասացին, որ դեպքի առթիվ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Նրա սպանության մեղադրանքով կալանավորված է Պռոշյան գյուղի գյուղացի Արայիկ Պետրոսյանը:
Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Հունիսի 11-ին այս գյուղում նշանակվել են գյուղապետի ընտրություններ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)