Իրական պատմություն, որ ստիպում է մտածել
Բլոգոսֆերա
«Մի անգամ՝ ուրբաթ երեկոյան, աշխատանքային ծանր շաբաթից հետո, բարձր տրամադրությամբ իր մեքենայով տուն էր վերադառնում մի երիտասարդ: Գարուն էր, քաղաքի փողոցները լիքն էին մարդկանցով: Փողոցի հանգստությունը մի վայրկյանում խաթարվեց, երբ երիտասարդը զգաց մի հզոր հարված իր մեքենայի դիմաց: Արագ արգելակներին սեղմեց ու դուրս թռավ մեքենայից: Նրա աչքերը մթագնեցին, այն բանից հետո ինչ տեսավ... Մեքենայի անիվների տակ 8-10 տարեկան մի տղա էր: Կյանքի նշաններ ցույց չէր տալիս: Հավաքված մարդկանցից մի քանիսը, տեսնելով նրան, ասացին, թե չի մահացել ու պիտի շտապ հիվանդանոց տեղափոխել: Հիվանդանոցը փողոցի անկյունում էր և ժամանակ չկորցնելու համար երիատասարդն ինքը տղային հասցրեց հիվանդանոց: Արագ գտավ բժշկին ու պատմեց այն, ինչ կատարվել է: Երեխային դրեցին պատգարակի վրա ու տարան: Բայց բժիշկը չէր էլ շտապում զննել հաճախորդին. կանչեց ու ասաց վարորդին, որ ոչինչ չի անի, եթե նա իրենց չվճարի ու թղթի կտորի վրա գրեց գումարի չափը: Վարորդը նայեց նրա դեմքին, ասաց, որ կբերի ինչքան որ պետք է, միայն թե նա փրկի տղայի կյանքը: Բժիշկը անտարբեր շրջվեց ու գնաց իր մյուս գործերին: 30 րոպե անց երիատասարդը՝ գումարի ձեռքին, հիվանդանոցում էր: Պարզվեց, որ բժիշկն անգամ չէր էլ զննել տղային: Բայց հենց վերցրեց գումարը, նույն պահին վազեց տղայի մոտ, որ որբի պես պառկած էր պատգարակի վրա: Երբ բժիշկը սկսեց զննել տղային, արդեն ուշ էր՝ երեխան մահացել էր: Բժիշկը նայեց տղային դեմքին ու սարսափեց... Դա նրա որդին էր...»:
Գրառումը` «Հետաքրքիր աֆորիզմներ և մտքեր» ֆեյբուքյան էջից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան