Գեղամ Մանուկյանը իշխանությունների՝ եկեղեցու նկատմամբ քայլերը համեմատել է խորհրդային շրջանի հետ
Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Վաղարշապատում սպասվող իրադարձություններին՝ դրանք կապելով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Նա իր ելույթում հայտարարել է, որ իշխանությունների գործողությունները եկեղեցու նկատմամբ հիշեցնում են բոլշևիկների վարած քաղաքականությունը 1920-ականներին, երբ, ըստ նրա, փորձ էր արվում թուլացնել Հայ եկեղեցու ազդեցությունը։
Մանուկյանը նշել է, որ խորհրդային տարիներին եկեղեցու դեմ պայքարը սկզբում արտահայտվել է քննադատություններով և ներքին հակասությունների խորացմամբ, ապա՝ հոգևորականների նկատմամբ ճնշումներով։
Պատգամավորը նաև հայտարարել է, որ ներկայիս գործընթացները կարող են վնաս հասցնել եկեղեցու և պետության հարաբերություններին՝ ընդգծելով, որ Հայ առաքելական եկեղեցին ունի կարևոր դեր հայ ժողովրդի պատմության և ինքնության մեջ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան