Պենտագոնում տեղի է ունեցել ինքնասպանությունների անսովոր շարք
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կիբեռհրամանատարությունը հետաքննում է այս տարվա հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում զինծառայողների շրջանում տեղի ունեցած ինքնասպանությունների շարքը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ միջադեպերը մտահոգություն են առաջացրել ամերիկացի օրենսդիրների և ռազմական ղեկավարության շրջանում։ Նշվում է նաև, որ դրանք կրկին ուշադրության կենտրոնում են պահել ռազմական կիբերմասնագետների հոգեկան առողջության հարցը, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում նրանց ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է արտասահմանյան հակամարտությունների պատճառով։
Աղբյուրների փոխանցմամբ՝ առնվազն հինգ զինծառայող մահացել է ինքնասպանության հետևանքով, իսկ նման թվով դեպքերը կարճ ժամանակահատվածում գնահատվում են որպես անսովոր երևույթ։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Կիբեռհրամանատարության ծանրաբեռնվածությունն այս տարի աճել է Իրանում ռազմական գործողությունների և այլ միջազգային հակամարտությունների, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում սպառազինությունների մրցավազքի պատճառով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան