Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը 

Անակնկալ նվեր՝ սպանության տեսքով

Իրավունք

Արզումանյան փողոցում վարձակալված բնակարանում մատուցողուհու՝ Մարիամ Հունանյանի, դաժան սպանության գործով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել նաեւ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Դավիթ Թամրազյանի ընկերուհին՝ 22-ամյա Միլենան։

Սպանության պատճառը եղել է Դավիթի եւ Մարիամի միջանձնային հարաբերությունները, ինտիմ կապը, որոնք Մարիամը չի ցանկացել դադարեցնել։ Համենայն դեպս, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, այսպես է փորձել կատարվածը պատճառաբանել Դավիթը։

Դավիթի եւ Մարիամի հարաբերություններն ունեցել են մի քանի ամսվա պատմություն։ Նրանք ծանոթացել են 2012 թվականի աշնանը եւ անցած ամիսների ընթացքում գտնվել են ինտիմ կապի մեջ։ Կասկածյալի մատուցմամբ, չցանկանալով շարունակել հարաբերությունները, դրանք դադարեցնելու իր մտադրության մասին հայտնել է Մարիամին, ով դեմ է եղել եւ զանգերի միջոցով պահանջել նոր հանդիպումներ։ Հերթական հանդիպման ժամանակ էլ լսել է, թե ինչպես է Մարիամն իրենց ընդհանուր ծանոթուհուն ասել, թե իբր Դավիթի մայրն անբարոյական է եւ մարմնավաճառությամբ է երեխաներին պահել մեծացրել։ Հենց այս խոսքերն էլ շատ խորն են «խոցել» Դավիթին, ով որոշել է վրեժխնդիր լինել։ Դավիթը խոստովանել է, որ սպանելու դիտավորությամբ վերցրել է խոհանոցային դանակ եւ գնացել Մ.Հունանյանի տուն։ Ի դեպ, նշենք, որ Դ.Թամրազյանը մասնագիտությամբ խոհարար է եւ աշխատել է տարբեր ռեստորանահյուրանոցային համալիրներում։ Դեպքի օրը Դավիթը զանգել է ոչ միայն Մարիամին՝ նրան հանդիպելու համար, այլ նաեւ իր ընկերուհուն՝ Միլենային եւ ասել, որ տաքսի ավտոմեքենայով գա Արզումանյան փողոցում գտնվող դպրոցի մոտ՝ առանց բուն պատճառը նշելու։

Մեր ունեցած տեղեկություններով, Դավիթը մանրամասն նկարագրել է կատարված սպանությունը, այդ թվում նշելով, որ շենքի մոտ սպասել է մինչեւ Մարիամի վերադառնալը, ապա միասին տուն են բարձրացել, իսկ զգոնությունը թուլացնելու համար սիրաշահել է, համբուրել։ Բուն սպանությունը կատարել է անակնկալ նվեր մատուցելու պատճառաբանությամբ։ Ասել է, թե անակնկալ նվեր ունի՝ խնդրելով փակել աչքերը, իսկ երբ խնդրանքն արդեն կատարված է եղել, ծոցագրպանից հանել է դանակը եւ կտրել աղջկա պարանոցը։ Ապա՝ լվացվել, հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել բնակարանը եւ դուրս եկել։ Հասնելով դպրոցի մոտ՝ նստել է ընկերուհու վարձած տաքսին եւ հեռացել։ Մեր ունեցած տեղեկություններով ավելի ուշ Դավիթը կատարվածի մասին պատմել է նաեւ ընկերուհուն, ով, ինչպես արդեն նշել ենք, նույնպես բերման է ենթարկվել եւ հարցաքննվել։

Թե որքանով է իրականությանը համապատասխանում իրադարձությունների զարգացման կասկածյալի նշած վարկածը, թերեւս քննությամբ կստուգվի։ Առավել եւս, երբ առկա են դրանք ստուգելու բավական ակնհայտ տարբերակներ, հենց թեկուզ հեռախոսազանգերի վերծանումը։

Նշենք, որ այս գործով նախկինում արդեն կեղծ ինքնախոստովանության դեպք արձանագրվել է։ Մեր ունեցած տեղեկություններով, մինչեւ Դ.Թամրազյանին ձերբակալելը մի աղջիկ արդեն «խոստովանել էր», թե ինքն է սպանել Մարիամին։ Աղջիկը ձերբակալվել էր, սակայն գործը կալանավորելուն չէր հասել, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, մեղադրանքի առաջադրմանը դեմ է եղել դատախազը՝ աղջկա ցուցմունքները որակելով ոչ արժանահավատ։ Աղջիկը չէր կարողացել անգամ նկարագրել սենյակը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը։ Իսկ թե չկատարած սպանությունն ինչու էր փորձել իր վրա վերցնել՝ կարծում ենք նույնպես պետք է դառնա քննության առարկա։

Հեղինակ` «Փաստինֆո»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարը
Ամենադիտված