ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հանձնաժողովը թույլատրել է զենք մատակարարել Սիրիային
Համաշխարհային Մամուլ
«ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հարցերով հանձնաժողովը մայիսի 21-ին հավանության է արժանացրել Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելու օրինագիծը»,-գրում է The Wall Street Journal-ը:
Սիրիային զենք մատակարարելու օրինագծի օգտին քվեարկել է Սենատի հանձնաժողովի 15 անդամ, իսկ դեմ է արտահայտվել 3-ը: Օրինագիծը դեռևս պետք է հաստատվի Սենատի և ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից: Օրինագիծը թույլ կտա զենք մատակարարել Բաշար Ասադի դեմ պայքարող Սիրիայի ազատ բանակին: Չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթում չի նշվում, թե կոնկրետ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, նշվում է, որ դա կարող է լինել հրազենային զինատեսակ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)