Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը Պետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ «Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել ՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ը 

Քննչական ծառայության պետը՝ Ներսիկ Նազարյանի և ֆինանսական բուրգի մասին

Իրավունք

«ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը.

- Պարո՛ն Շահինյան, վերջերս Նախագահի հրամանագրով նշանակվեցիք Հատուկ քննչական ծառայության պետ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում կառույցի առջև ծառացած։

- Հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու համար։

Ես այն կարծիքին չեմ, որ Ծառայությունը նախկինում իր այդ գործառույթները չի իրականացրել, սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք տեսավ հանրապետության ղեկավարությունը, և որոնք մանրամասն ներկայացրեց ՀՀ Նախագահն իր 2013թ. մայիսի 6-ի ելույթում՝ իմ՝ որպես Հատուկ քննչական ծառայության նորանշանակ ղեկավարի ներկայացման ժամանակ։ Ծառայության վերջնական կայացման գերխնդիրներից է հանրության դրական կարծիքի ձևավորումը, որին կարելի է հասնել Հատուկ քննչական ծառայության օրենսդրական գործառույթների պատշաճ իրականացման և գործելակերպի արմատական փոփոխության միջոցով։ Մյուս խնդիրն այն է, որ հանրությունը պետք է հստակ պատկերացում ունենա Ծառայության կարգավիճակի մասին, գիտենա, որ այն անկախ, որևէ գերատեսչական ենթակայության տակ չգտնվող մարմին է։ Զավեշտալի է, բայց մինչ օրս էլ բազմաթիվ քաղաքացիներ, անգամ պաշտոնատար անձինք Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված պաշտոնական գրություններում շարունակում են վերջինիս դասել գլխավոր դատախազության ստորաբաժանումների շարքին։

Անշուշտ, նման պատկերացումը նաև օբյեկտիվ պատճառներ ունի, քանզի Ծառայության աշխատավայրը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում, և Ծառայության հետ շփվող քաղաքացիները մեր աշխատավայր մուտքուելք են անում միայն ՀՀ գլխավոր դատախազության անցագրային ծառայությունում հաշվառվելուց հետո։

Հատուկ քննչական ծառայությունը դատախազության հետ նույնացնելու այլ պատճառներ էլ կան, որոնց վրա առանձնահատուկ կանգ առնելը նպատակահարմար չեմ համարում։ Ուղղակի կնշեմ միայն, որ Հատուկ քննչական ծառայության ինքնուրույնությանը միտված քայլեր արդեն ձեռնարկվում են. երկրի Նախագահի հանձնարարությամբ շուտով կսկսվեն Ծառայության վարչական շենքի շինարարարության աշխատանքները, ՀՀ Կառավարության որոշմամբ կհաստատվի Հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի և տարբերանշանների նկարագիրը (մյուս ծառայություններից տարբերվող համազգեստի ու տարբերանշանների կրումը մեր քաղաքացիներին այլևս շփոթելու առիթ չի տա), իսկ որ ամենագլխավորն է՝ շատ կարճ ժամանակ հետո մեր Ծառայության հետ առնչվող թե պաշտոնատար անձինք, թե քաղաքացիները կհասկանան, որ փոխվել է Ծառայության թե աշխատաոճը և թե գործելակերպը։

- Հատուկ քննչական ծառայությանն ընդդատյա քրեական գործերի սուբյեկտները հատուկ են. իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, մաքսային, հարկային մարմինների աշխատակիցներ, հարկադիր կատարողներ, դատավորներ եւ դժվար է հավատալ, որ քննության վրա ներազդելու փորձեր չեն արվում։ Ինչպես կարող ենք երաշխավորված լինել, որ այս կառույցում կատարվում է օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, որ քննիչները փորձում են պարզել օբյեկտիվ իրականությունը։

- Ինչպես արդեն վերը նշեցի, Հատուկ քննչական ծառայությունը որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չի գտնվում, և այդ կարգավիճակը նրան թույլ է տալիս օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելիս գործել անկաշկանդ։ Բացի այդ, 2013թ. մայիսի 6-ի ելույթում Հանրապետության Նախագահն էլ վստահեցրեց, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել թե իր, թե ՀՀ կառավարության աջակցությունը։ Նման պայմաններում մնում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, քննվող քրեական գործերով դրսևորել առավել սկզբունքայնություն և անաչառություն, ապահովել օրենքի գերակայության ու օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահանջը, և վստահեցնում եմ, որ շատ շուտով, ինչպես վերն արդեն նշել եմ, կհամոզվեք, որ Ծառայությունը հենց այդ գործելաոճն է որդեգրել։ Համոզված եմ, որ այդ դեպքում որևէ մեկն իրեն թույլ չի տա ոչ միայն քննության վրա ներազդել, այլև անգամ նման փորձ կատարել, ինչն էլ, իր հերթին, կնպաստի Ծառայության հանդեպ հասարակության վստահության ամրապնդմանը:

- Դատելով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող կամ արդեն ավարտված քրեական գործերի մասին պաշտոնական հաղորդագրություններից՝ մեր երկրում կաշառք են վերցնում միայն ոստիկանության քննիչները կամ օպերլիազորները, չարաշահումներ են թույլ տալիս դատախազները կամ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները։ Ի՞նչ է, դատավորները, պետական հարկային-մաքսային մարմինների տեսուչները, քննիչներն ու հետաքննիչները որեւէ հանցագործություն չե՞ն կատարում, կաշառք չե՞ն վերցնում, մաքսանենգ ապրանք չե՞ն տեղափոխում։ Ինչու՞ այսօրինակ գործեր չեն բացահայտվում։

- Համամիտ եմ Ձեզ հետ։ Իմ խորին համոզմամբ հարցում թվարկված կառույցներում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կատարած հանցագործությունների բացահայտման առավել ցածր ցուցանիշը մեծապես պայմանավորված է այդ կառույցներում քննչական ստորաբաժանումների առկայությամբ (օրինակ՝ հարկային և մաքսային մարմիններում, պաշտպանության նախարարության համակարգում և այլն)։ Չեմ բացառում, որ հիշյալ մարմինների քննիչները, գտնվելով գերատեսչական ենթակայության տակ, կաշկանդված են լինում իրենց իսկ գերատեսչության աշխատակիցների կատարած հանցագործությունները բացահայտելու հարցում, ուստի խնդրի լուծումը տեսնում եմ որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չգտնվող մեկ միասնական քննչական մարմնի ստեղծման մեջ։ Անշուշտ, միասնական քննչական մարմնի ստեղծման հարցում եղել են ու կան միմյանցից տրամագծորեն տարբերվող կարծիքներ։ Միատեսակ չէ նաև արտասահմանյան մի շարք երկրներում նմանատիպ կառույցի ստեղծման պրակտիկ փորձը, սակայն հարցի բազմակողմանի ու խորը ուսումնասիրությունը, կողմ և դեմ բոլոր խնդիրների համակողմանի վերլուծությունը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել նման կառույցի ստեղծման անհրաժեշտությանը։

Օրերս հայտնի դարձավ մի աղմկահարույց գործի մասին, խոսքը ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի մասին է, որի համատեքստում շատ է շրջանառվում Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Ընդ որում, քրեական գործի մասին սկսվեց խոսվել նրա պաշտոնանկությունից հետո եւ մամուլում քննադատություն հնչեց ուղղված Հատուկ քննչական ծառայությանը, թե ինչու ժամանակին չէր բացահայտում։ Ինչու Ներսիկ Նազարյանի պաշտոնավարման ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը չբացահայտեց այս գործը։

- Նախ՝ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործերով նախաքննություն իրականացնող մարմին է և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի, իսկ քրեական գործի հարուցման առիթները հանդիսանում են հանցագործության մասին ֆիզիկական, իրավաբանական անձանց և լրատվական միջոցների հաղորդումները, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը։ Հատուկ քննչական ծառայությունը հիշատակված հանցագործության մասին նախկինում որևէ հաղորդում չի ստացել, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչների ամենօրյա գործառույթների իրականացման ընթացքում հիշյալ անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ուստի Ծառայության հասցեին մամուլում հնչեցրած քննադատություններն անհիմն են։

Հարցում նշված քրեական գործը հարուցվել է ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա և գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելուց անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։

- Ի վերջո, ինչ կարգավիճակով են այդ գործի շրջանակներում անցնում Ներսիկ Նազարյանը եւ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, քանզի մամուլի համաձայն նրա անունը նույնպես շոշափվում է այդ գործում։

- Անմեղության կանխավարկածից, նաև՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով, առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կարող եմ ասել, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան։ Բայց վստահեցնում եմ, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր քրեական գործերով բոլոր այն անձինք, ովքեր կատարել են քրեական օրենքով արգելված արարք, անկախ դիրքից, նախկին կամ ներկայիս զբաղեցրած պաշտոններից՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն քրեական պատասխանատվության։

- Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը տեւական ժամանակ հերքում էր չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը, մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը ոչ միայն հաստատեց, այլ նաեւ տեղեկացրեց, որ նա արդեն հրավիրվել է հարցաքննության։ Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը եւ արդյոք Ս.Բագրատյանին մեղադրանք առաջադրվել է։

- Իրոք, Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերեյ Բագրատյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Խոսքը պետական աջակցության ծարագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման ընթացքում թույլ տրված չարաշահումների և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ սուբսիդավորված գումարների հափշտակության մասին է։ Քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան, նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ և ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Օգտվելով առիթից, կցանկանայի պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործելու լիազորություն ունեցող բոլոր անձանց զգուշացնել, որ լինեն ավելի շրջահայաց, այդ միջոցներն օգտագործեն միայն նպատակային նշանակությամբ, հակառակ դեպքում լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք անխուսափելիորեն կհայտնվեն Հատուկ քննչական ծառայության տեսադաշտում և կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ի վերջո, ոչ մեկը որևէ մեկին ստիպողաբար չի նշանակել այդ պաշտոնում, այլ ցանկացած պաշտոնատար անձ, պետական ծառայող իր ցանկությամբ է անցել աշխատանքի այն աշխատավարձով, որքան պետությունն ի վիճակի է այսօր վճարել, ուստի ոչ-ոք չպետք է փորձի իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։

Հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում նաեւ սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանի քրեական գործը, եւ սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քննիչը անհրաժեշտ նյութերը չի տրամադրում փորձագետներին՝ փորձաքննություն իրականացնելու համար։ Ինչու է ընդհանրապես այս գործը քննվում Հատուկ քննչական ծառայությունում, քանի որ ոչ Խուդյանը եւ ոչ էլ այդ գործով կալանքի տակ գտնվող Մանգասարյանը կարծես թե Հատուկ քննչական ծառայության սուբյեկտները չեն։ Արդյոք այս քրեական գործով կա՞ն այլ մեղադրյալներ։

- Հարցը շատ տեղին է, այն արծարծվել է նաև «Առավոտ» օրաթերթի 2013թ. մայիսի 21-ին լույս տեսած համարում։ Կարծում եմ լրագրողը պատշաճ չի ուսումնասիրել խնդրո առարկան և առաջադրված հարցադրումների հասցեատերը ակամա դարձել է Հատուկ քննչական ծառայության քննիչը, մինչդեռ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել բոլորովին վերջերս և ընդամենը մեկ հարց պարզելու համար՝ ընդդեմ Վլադիսլավ Մանգասարյանի և մյուսների Էդմոն Խուդյանի ներկայացրած հայցի կապակցությամբ քննված քաղաքացիական գործով Խուդյանը կամ այլ անձինք դատավորին կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներին կաշառք տվե՞լ են, թե՝ ոչ, քանի որ Մանգասարյանն իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ դատարանում նման հայտարարարություն էր արել։ Ծառայությունում այդ ուղղությամբ շատ կարճ ժամկետում կատարվել է քննություն, որի արդյունքներով Վլադ Մանգասարյանի նշած՝ քրեադատավարական օրենքով ամրագրված՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտների արարքներին տրվել է իրավական գնահատական, և քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն։

Հավատացնում եմ, Հատուկ քննչական ծառայությունը կարևորում է իր նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը, ակնկալում է հասարակության աջակցությունը՝ երկրի ղեկավարության կողմից Ծառայության առջև դրված խնդիրների լուծման գործընթացում, իսկ այդ դեպքում բոլորս միասին կարող ենք մեր ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետությունում օրինականության, հասարակական և սահմանադրական կարգի ամրապնդման, ինչպես նաև հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առավել պաշտպանվածության ապահովման գործում:

Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNN
Ամենադիտված