«Եվրատեսիլն» ապացուցեց, որ չի կարողանում վեր կանգնել աշխարհաքաղաքական խնդիրներից. Global Post
Համաշխարհային Մամուլ
«Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ բռնկված աղմկահարույց սկանդալն ապացուցեց, որ մրցույթն առաջվա պես չի կարողանում զերծ մնալ աշխարհաքաղաքական ազդեցությունից. գրում է The Global Post-ը: Պարբերականը հիշեցնում է, որ այս անգամ կոնֆլիկտի մասնակիցները Ռուսաստանն ու Ադրբեջանն էին Ռուսաստանը ներկայացնող Դինա Գարիպովային Ադրբեջանի կողմից տված ձայները չհաշվելու պատճառով: Երգչուհին զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը, և Ադրբեջանի 10 միավորը նրան առանձնապես տեղից չէր շարժելու. նշում է հոդվածի հեղինակը և հավելում, որ դա, սակայն, չխանգարեց Մոսկվային սկանդալը հասցնել նախարարների մակարդակի:
Ծագած սկանդալի մասշտաբները հերթական անգամ ցույց են տալիս, որ 1956թ. հիմնադրված «Եվրատեսիլը» մինչ օրս չի կարողանում վեր կանգնել աշխարհաքաղաքական խնդիրներից. նշում է պարբերականը:
Հոդվածում նաև անդրադարձ էր կատարվել Բելառուսին, որը Ռուսաստանից չէր ստացել ոչ մի միավոր, ինչը և զայրացրել էր «նախագահ-բռնապետ» Ալեքսանդր Լուկաշենկոյին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում