«Լա Սկալա» օպերային թատրոնը կրճատում է ներկայացումները ճգնաժամի պատճառով
Համաշխարհային Մամուլ
Իտալական «Լա Սկալա» օպերային թատրոնը եկող եթերաշրջանում կկրճատի իր ներկայացումների թիվը երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի պատճառով. գրում է The Telegraph-ը:
Ինչպես նշվում է, 2013-2014թթ. եթերաշրջանում «Լա Սկալայի» բեմում կցուցադրվի ընդամենը 10 օպերային ներակայացում, ինչը 3 անգամ քիչ է նախորդ սեզոնի համեմատ:
Թատրոնի գլխավոր մենեջեր Ստեֆան Լիսները հայտարարել է, որ վերջին տարվա ընթացքում պետությունը «Լա Սկալայի» ֆինանսավորումը կրճատել է 5 մլն դոլարով: «Լա Սկալայի» ղեկավարությունը ընրության առջև էր կանգնել՝ նվազեցնել իր վնասները կա՛մ փորձերի կրճատման հաշվին, կա՛մ փակելով օպերային կից դպրոցը, կա՛մ էլ՝ բարձրացնելով օպերային թատրոնի տոմսերի գինը: Արդյունքում «Լա Սկալան» որոշել է կրճատել ներկայացումների քանակը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում