Երևանում ամուսինը գողությունը կատարում էր կնոջ և 6 ամսական երեխայի հետ
Իրավունք
Այսօր՝ մայիսի 25-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքում վարձակալական հիմունքներով բնակվող 28-ամյա Դավիթ Ասատրյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com, Դ. Ասատրյանը կասկածվում է Երևան քաղաքում մի քանի բնակարաններից կենցաղային իրեր, դրամներ և այլ ապրանքներ գողանալու մեջ։
Նա բնակարաններ է այցելել հիմնականում անձրևոտ օրերին՝ կնոջ՝ 20-ամյա Գայանե Պապիկյանի և 6-ամսական երեխայի հետ, և երբ հյուրընկալել են նրանց, նրանք ասել են, թե «թրջվել ենք, չորանանք», ու մարդիկ ընդառաջելով՝ հյուրընկալել են։ Նրանց թիրախը հիմնականում եղել են այն բնակարանները, որտեղ ճշտել են, որ այդ պահին տանը 1 հոգի է, և երբ տանտերերը սուրճ կամ թեյ են հյուրասիրել, նրանք կատարել են գողություններ։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, և արդեն ամուսինների կողմից գողացված որոշ ապրանքներ հայտնաբերվել են։
Ոստիկանությունը ունի լուրջ կասկածներ, որ ամուսինները նմանատիպ հանցագործություններ հնարավոր է՝ էլի կատարած լինեն։





















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ