Ոստիկանությունում մեղադրել էր բռնաբարության մեջ. խաբե՞լ է
Իրավունք
Նաիրա Կիրակոսյանը մեղադրվում է ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում սուտ մատնություն կատարելու՝ Աշոտ Հովհաննիսյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար: Այս մասին գրել է Իրավաբան.net–ը։
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Նաիրան հայտնել է, որ 2012թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում Աշոտ Հովհաննիսյանն առաջին անգամ իրենց տանը, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, զրկել կուսությունից և մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում 3-ից 4 անգամ կրկին իրենց տան հյուրասենյակում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել:
Նաիրա Կիրակոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Գործի դատաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)