Կաննի կինոփառատոնի սենսացիոն հաղթանակը շնորհվեց լեսբուհիների մասին պատմող ֆիլմին
Համաշխարհային Մամուլ
Կաննի կինոփառատոնը մոտեցել է իր ավարտին բավականին սենսացիոն եզրափակմամբ. փառատոնի գլխավոր մրցանակը`«Ոսկե արմավենու ճյուղը», շնորհվել է «Ադելի կյանքը» (կինովարձույթներում`«Կապույտը ամենատաք գույնն է») ֆիլմին, որը պատմում է 2 լեսբուհիների մասին:
Թունիսական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի ֆիլմը կինոփառատոնի հանդիսավոր փակման արարողության ժամանակ իր պատվավոր մրցանակը ստացել է ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանի ձեռքից. գրում է Deutshe Welle-ն:
«Ես այս ֆիլմը նվիրել եմ երիտասարդությանն ու ազատությանը, երիտասարդների իրավունքին`սիրել և ամբողջովին ինքնառեալիզացվել»,- հայտարարել է ռեժիսորը մրցանակը ստանալիս:
Երկու աղջիկների սիրո պատմության մասին մանրամասն պատմող ֆիլմը շոկի մեջ է գցել Կաննի կինոփառատոնի շատ մասնակիցներին: Սակայն ժյուրին Ստիվեն Սփիլբերգի գլխավորությամբ որոշեց այն վեր դասել փառատոնի մյուս բոլոր ֆիլմերից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում