Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը Պետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ «Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել ՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ը Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 

«Եթե այդքան տղա ես, գնանք մի խախանդ տեղ ու խոսենք»

Իրավունք

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ հրապարակել է չամուսնացած, նախկինում չդատված Նարեկ Առաքելյանի վերաբերյալ դատավճիռը:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, նրան մեղադրանք է առաջադրվել և պարզվել ու հիմնավորվել է հետևյալը.

Նարեկ Առաքելյանն իր մոր՝ Կարինե Հարությունյանի և քրոջ՝ Աննա Առաքելյանի հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 2007թ. Նարեկը մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, որտեղ գտնվելու ժամանակ քույրը՝ Աննան հեռախոսով ծանոթացել է ազատազրկման վայրում պատիժը կրող Արման Կիրակոսյանի հետ, իսկ 2007թ. հոկտեմբեր ամսին «Կոշ» ՔԿՀ-ում ամուսնացել է Արմանի հետ և վերցրել վերջինիս ազգանունը:

Ամուսնությունից հետո Արմանն ազատազրկման վայրից հաճախակի Աննայից գումարներ է պահանջել՝ սպառնալով, որ եթե գումարները ժամանակին չհասնեն ազատազրկման վայր, ապա իր կապերի միջոցով կվնասի ՌԴ-ում գտնվող եղբորը:

2011թ. օգոստոս ամսին Արմանն ազատվել է պատիժը կրելուց և սկսել է բնակվել Աննայի տանը: Նույն թվականի սեպտեմբեր ամսին Նարեկը վերադարձել է ՀՀ և միասին բնակվել են իրենց տանը: Համատեղ բնակվելու ընթացքում Արմանը հաճախակի տուն է եկել ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանություն է սարքել և ծեծի ենթարկել կնոջը: 17.09.2011թ. գիշերը հերթական անգամ Արմանը հարբած վիճակում տուն է եկել, շենքի մուտքում սկսել է հայհոյանքներ տալ և հարվածել դռանը՝ խանգարելով հարևանների հանգիստը: Այդ կապակցությամբ խուլիգանություն կատարելու համար Արմանի նկատմամբ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործը, հետագա քննության ընթացքում որոշում է կայացվել Արմանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն և հայտարարվել է հետախուզում:

Դրանից հետո, 2011թ. նոյեմբերի 2-ից Արմանը և Աննան սկսել են զբաղվել մրգի առք ու վաճառքով, այդ նպատակով ք. Աբովյանում վարձակալել են կրպակ:

05.11.2011թ. կրպակում Արմանը հերթական անգամ ծեծի է ենթարկել կնոջը՝ Աննային և վնասել աջ ձեռքի ցուցամատը՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Հաջորդ օրը՝ 06.11.2011թ.-ին, Արմանը կրկին գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, առևտրի կրպակում ծեծել է կնոջը, որի ընթացքում վերջինիս հաջողվել է փախչել կրպակից դեպի տան կողմ, սակայն Արմանը հետապնդել է, փողոցում բռնել է Աննային, գցել գետնին ու սկսել հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Աննային օգնության են հասել երկու անծանոթ տղաներ, որոնք էլ նրան ուղեկցել են մինչև շենքի բակ: Կատարվածից Աննան վախից միզել է տակը և օգնության եկած տղաների հեռախոսով զանգահարել է եղբորը՝ Նարեկին ու խնդրել է, որ շտապ իջնի շենքի բակ: Նարեկն իջել է շենքի բակ և քրոջը տեսնելով այդ վիճակում՝ խիստ զայրացել է և ասել, որ Արմանը պատասխան է տալու այդ ամենի համար, իսկ Աննան նրան ամբողջությամբ պատմել է իր նկատմամբ Արմանի կողմից դրսևորած վերաբերմունքի մասին: Այնուհետև, նրանք բարձրացել են տուն, որոշ ժամանակ անց տուն է եկել նաև Արմանը և շարունակել է ցինիկ տոնով խոսել նրանց հետ: Նարեկը փորձել է կարգի հրավիրել իր փեսային, սակայն Արմանն առաջարկել է դուրս գալ տանից՝ իրենց հարցերը լուծելու համար, որից հետո Նարեկը և Արմանը դուրս են եկել տանից:

Պարզաբանումներ կատարելու համար միասին իջել են բակ, որտեղ Արմանը Նարեկին ասել է. «Եթե այդքան տղա ես, գնանք մի խախանդ տեղ ու խոսենք»: Այդ ժամանակ Նարեկն ամբողջ մարմնով սկսել է դողալ, աչքի առաջ է եկել քույրը՝ ծեծված, նվաստացած, վախեցած և տակը միզած վիճակում, որից հետո գործով չպարզված տաքսի ավտոմեքենայով ժամը 23-00-ի սահմաններում միասին գնացել են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մոտ, որտեղ քայլելով մոտեցել են ջրատարին և շարունակել են վիճաբանությունը: Այդ ընթացքում Նարեկն իր գրպանում եղած դանակով Արմանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազկին, պատճառել թափանցող բնույթի վերք՝ թոքահյուսվածքի վնասումով, որից հետո հրել և գցել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարը, իսկ 22.03.2012թ. Արմանի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում:

Ամբաստանյալ Նարեկ Առաքելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանին տված ցուցմունքով հայտնել է, որ Նոր Հաճն քաղաքի ջրատարի մոտ պարզաբանումներ կատարելու ժամանակ Արմանը կրկին սկսել է ցինիկ տոնով խոսել, հայհոյանքներ է տվել իր և ընտանիքի հասցեին և այդ ժամանակ դուրս է եկել հունից և չհասկանալով, թե իր հետ ինչ է կատարվում, գրպանից հանել է ծալովի դանակը և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Նարեկի կրծքավանդակի հատվածին, քրոջ ամուսինն ընկել է գետնին, դրանից հետո որոշ ժամանակ նստել է այնտեղ՝ չհասկանալով թե ինչ է կատարվում, երբ սթափվել է, տեսել է, որ հագուստները կեղտոտված են և փսխել է և անգամ ետ չի նայել և չի տեսել, թե Արմանն ինչ վիճակում է: Հասկանալով, թե ինչ է արել, նույն տաքսիով վերադարձել է տուն: Այդ մասին ոչ ոքի չի ասել, իսկ քրոջը ասել է, որ Արմանն իրեն այլևս չի անհանգստացնի:

22.03.2012թ. երբ իրեն և քրոջը հրավիրել են ոստիկանություն, հասկացել է որ ոստիկանները գտել են Արմանի դին: Նույն օրը երեկոյան իր մոտ եղած դանակը, որով հարվածել է քրոջ ամուսնուն, փաթաթել է թղթի մեջ, դրել պոլիեթիլենային տոպրակը և իրենց շենքի 8-րդ հարկի աղբատար խողովակով գցել է աղբանոցը:

Վկա Աննան դատարանին հայտնել է, որ երբ կես գիշերին՝ ժամը 12:00-ի սահմաններում, եղբայրը մենակ տուն է եկել և ասել, որ Արմանն այլս իրեն չի անհանգստացնի և այլևս ինքն ամուսին չունի:

Այդ լսելով հասկացել է, որ եղբայրը, կանխելով իրենց տան վիճաբանությունները, խոսել է Արմանի հետ և նա այլևս իրենց հետ չպետք է բնակվի և քանի որ Արմանն այդ ժամանակ եղել է հետախուզման մեջ, կարծել է, որ նա մեկնել է ՌԴ:

Դրանից հետո երկար ժամանակ Արմանից տեղեկություններ չեն ունեցել՝ կարծելով, որ նա հասկացել է և չի վերադառնա, միայն մեկ անգամ իրեն է զանգահարել Արմանի քույրը, հետաքրքրվել Արմանի գտնվելու վայրի մասին, ինչին ինքը պատասխանել է, որ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում:

Այնուհետև իրեն կանչել են ոստիկանություն, որտեղ տեղեկացել է, որ Արմանի դիակը գտել են ջրամբարից և իր եղբայրը՝ Նարեկը, դանակի հարվածներ է հասցրել Արմանին, սակայն, տեղյակ չէ, թե եղբայրը դանակի հարվածներ հասցնելուց հետո գցել է ջուրը, թե ոչ:

Դատահոգեբանական փորձաքննությամբ հաստատվել է, որ դեպքի օրը Նարեկը գտնվել է հուզական գրգռված վիճակում, որն էապես ազդել է նրա վարքի և գիտակցության վրա՝ նվազեցնելով նրա գործողությունների բովանդակությունը կառավարելու և դրանց հետևանքները կանխելու ունակությունը: Նշված հետևությունը փորձագետ Մ.Պետրոսյանը պնդեց նաև դատաքննության ընթացքում:

Այսինքն, թվարկված, ինչպես նաև դատաքննության ընթացքում հետազոտված մյուս ապացույցների վերլուծության, դրանք միմյանց համադրելով և իրենց համակցությամբ գնահատելով, դատարանը հանգել է այն հետևության, որ դրանք անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալ Նարեկին պետք է մեղադրանք առաջադրվի այն բանում, որ նա իր ընտանիքի անդամների նկատմամբ տուժող Արմանի կողմից տևական ժամանակ՝ շուրջ 4 տարի, գործադրած սպառնալիքների, բռնությունների, ծանր վիրավորանքի, պարբերաբար դրսևորած հակաիրավական և հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջացած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում սպանել է նրան:

05.04.2013թ.-ի դատական նիստին, դատաքննության ավարտին, մինչև դատական վիճաբանություններին անցնելը, մեղադրող՝ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ՝ Ա. Սարգսյանը ներկայացրել է որոշում՝ առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին, որով հայտնել է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների վերլուծության արդյունքում գտնում է, որ Նարեկ Առաքելյանին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխել և նրան նոր մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:

Նարեկին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով և նշանակել պատիժ՝ ազատազրկման 4 տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ ՔԿՀ համապատասխան հիմնարկում:

Իրավաբան.net

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համար
Ամենադիտված