Ֆրանսիայում Շվեդիայի բարձրաստիճան դիվանագետին ձերբակալել են հարբած վիճակում կարգ խախտելու համար
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայում բարձրաստիճան շվեդ դիվանագետը հարբած վիճակում խախտել է հասարակական կարգը` թույլատրելիից բարձր արագությամբ սլանալով Փարիզի փողոցներով. գրում է Parisien-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի գիշերը: Դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան գրավել էր ոստիկանների ուշադրությունը Սեն Բերնարի ափամերձ հատվածում:
Դիվանագետը չէր ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին և փորձել էր այն քշել իրավապահ մարմինների վրա, որոնցից մեկը դուրս էր հանել ատրճանակը ե 2 անգամ կրակել մեքենայի անիվներին:
Հարբած վարորդին բերման ենթարկելուց հետո պարզվել է, որ վերջինս Ֆրանսիայում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Շվեդիայի դեսպան Սեֆան Ֆլյուքիգերն է: Միայն իր դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ է Ֆլյուքիգերին հաջողվել դուրս գալ ոստիկանական բաժանմունքից:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ դեսպանը համագործակցում է հետաքննության հետ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում