Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին (տեսանյութ) Իրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին «Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա» Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու 

Առողջ երեխաները՝ ծայրահեղ վատ պայմաններ ունեցող հատուկ դպրոցում

Իրավունք

Օրերս Պաշտպանի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու Պաշտպանի՝ Երեխաների հարցերով խարհրդականն այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների №1 հատուկ դպրոց:

Այցելության ընթացքում պարզվեց, որ թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած՝ առողջ երեխաները սովորում են իրենց համար չնախատեսված դպրոցում:

Դպրոցի աշխատակիցների և երեխաների ծնողների հետ զրույցներից պարզվեց նաև, որ դպրոցի սաների մի մասը ստիպողաբար է ընդունվում այս դպրոց սովորելու` դպրոցում երեխաների թվաքանակն ապահովելու նպատակով, իսկ ծնողները սոցիալական ծանր վիճակից դրդված համաձայնում են այդ պայմաններին: Դպրոցի ուսուցիչներին պարտադրում են յուրաքանչյուր տարի ապահովել գոնե մեկ երեխայի ներգրավում ուսման մեջ` աշխատանքից ազատման սպառնալիքով:

Բացի այդ, դպրոցի որոշ ուսուցիչների որակավորումը չի համապատասխանում նրանց կողմից դասավանդվող առարկաներին: Դեպքեր են անձանագրվել, երբ միևնույն ուսուցիչը դասավանդում է միաժամանակ իրար հետ կապ չունեցող երեք առարկա: Իսկ երեխաների հետ շփումը ցույց տվեց, որ վեցերորդ դասարանի աշակերտները նույնիսկ տառաճանաչ չեն: Ավելին, ըստ ծնողների՝ շատ երեխաներ երկար ժամանակով բացակայում են դասերից, սակայն, տնօրենի համաձայնությամբ այդ փաստը չի արձանագրվում, այդպիսով վերջինս ապահովում է դպրոցի գործունեության համար երեխաների անհրաժեշտ նվազագույն քանակը, բայց միևնույն ժամանակ խնայողություն է անում բացակայող երեխաների հաշվին: Իսկ երեխաներն էլ հետագայում ավարտական վկայականներ են ստանում:

Ծնողների կողմից մի շարք բողոքներ են ստացվել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հետ կապված. մի քանի անգամ նույնիսկ երեխաների մարմինների վրա կապտուկներ են հայտնաբերվել:

Մեր աշխատանքային խումբը տեղում արձանագրեց, որ չնայած վերանորոգված սանհանգույցների առկայությանը, դրանց դռները փակ են երեխաների համար: Երեխաները ստիպված են լինում օգտվել չվերանորոգված, ծայրահեղ վատ հիգիենիկ պայմաններով ապահովված սանհանգույցներից, որի հետևանքով ձեռք են բերում մի շարք հիվանդություններ:

Այն խախտումներն ու թերացումները, որ Պաշտպանի աշխատակիցները արձանագրել են թիվ 1 հատուկ դպրոցում բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Պատկան մարմինների բացթողումների և անուշադրության հետևանքով խախտվում են պաշտպանության առավել մեծ կարիք ունեցող երեխաների իրավունքները, որի արդյունքում խաթարվում է նրանց բնականոն զարգացումն ու հասարակության մեջ ինտեգրումը:

Հույս ենք հայտնում, որ պատասխանատու մարմինները, բարեփոխումներին զուգահեռ, առավել մեծ ուշադրություն կդարձնեն ոլորտում ներկայումս առկա խնդիրների վրա՝ փորձելով դրանց տալ հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ: Չէ՞ որ երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է առավել խոցելի խմբերի պաշտպանությունից:

Պաշտպանի աշխատակազմ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ըԴատարանը արձանագրել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտում Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին (տեսանյութ)Զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգություններըԻրանը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտարարություն է տարածել Իրանում պայթյուններից հետո երկու նավթատար է հրդեհվելԳիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվելՎենեսուելան հասանելիություն է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամում իր որոշ ակտիվներիՎնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը, կան հոսանքազրկումներԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմոզգանի կամուրջներին և թունելինՀորդանանի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանի կողմից արձակված 10 հրթիռԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ոստիկանության ակադեմիայի մոտ «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործությունԻրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Լարեկ կղզունԿոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրսԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասինԿդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԵրևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԹուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳիշերը ավելի քան 370 ուկրաինական ԱԹՍ է թռել դեպի Մոսկվա և հարակից շրջաններԵրկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Լոս Անջելեսի հայերն իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել Ծառուկյան ընտանիքին (տեսանյութ) Լարսը բաց էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ինՎլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան Երևանից լուսանկար է հրապարակելTasnim. ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի Բանդար Աբասի և Ջասկի վրա. կան զոհեր և վիրավորներՄոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ»«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել ԾառուկյանիցԱռաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»«Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ»Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս սոխն ավելի հաճախ ներառել սննդակարգումG7-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսական կայունության հարցերըԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումըՄԱԿ-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը հակամարտությունների գոտիներումՈւշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույցՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանական համագործակցության խորացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ուկրաինային աջակցության նոր փաթեթըՊԵԿ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են մաքսային ոլորտի նորարարական լուծումներըԲացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմըԳիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհումԱնվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերըԲժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվումԲժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու
Ամենադիտված