Ինչ պատիժ է սահմանված բռնաբարության համար
Իրավունք
Հայտնի է, որ բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունն է կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ էլ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում նշված հանցագործության համար նախատեսված է պատիժ ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Բռնաբարությունը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել է անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Վերոնշյալ գործողությունը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Իրավաբան.net


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)