Շվեդիայում գնացքների մեքենավարները կիսաշրջազգեստով են աշխատանքի գնում
Համաշխարհային Մամուլ
Շվեդիայում էլեկտրական գնացքների մեքենավարները կիսաշրջազգեստներ են հագել աշխատանքի գնալիս. գրում է The Local-ը: Նման հագուստ կրելու որոշմանը տղամարդկանց դրդել է անսովոր շոգ եղանակը: Կիսաշրջազգեստները փոխարինել են կիսատաբատներին, որոնց կրելը մեքենավարներին արգելել էր տրանսպորտային ընկերության ղեկավարությունը:
Կիսաշրջազգեստի անցած մեքենավարներից մեկի խոսքերով` երբ մարդիկ տեսնում են նման անսովոր համազգեստ, նրանք երկար ուսումնասիրում են քեզ, սակայն դրա հետ ստիպված ես լինում համակերպվել: Տրանսպորտային ընկերությունում կիսաշրջազգեստներ հագնելուն ավելի նորմալ են արձագանքել, քանի որ դրանք առավել ընդունելի հագուստ են համարում աշխատանքի վայրում, քան կիսատաբատներ կրելը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում