Պուտինն իր ընդդիմախոսներին իշխանական լծակներ է խոստանում
Ռուսաստան
Վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում չի բացառում իր քաղաքական ընդդիմախոսներին գործադիր իշխանությունում լայն լծակներ տալու հավանականությունը։
«Ես արդեն ասել եմ, որ ընդդիմադիր կուսակցություններին՝ այդ թվում «Պռավոյե դելո» (Правое дело) եւ «Յաբլոկո» (Яблоко) նման առաջարկ եմ արել։ Նրանք աշխատել եւ շարունակում են աշխատել արդյունավետ, այնպես որ այդ հարցում ես ոչ մի բան չեմ բացառում», – ասել է Պուտինը։
Նա նաեւ ավելացրել է, որ ինքը պատրաստ է ընդդիմադիր Գրիգորի Յավլինսկու կողմնակիցներին դիտորդական մանդատներ տալ, եթե նրանք ցանկանան, հաղորդում է Интерфакс–ը։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր «Яблоко» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկուն նախագահի թեկնածու գրանցել`դիմումին կից ներկայացված ստորագրությունների կեղծ լինելու պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)