Նորվեգիայում կանանց բանակ կզորակոչեն
Համաշխարհային Մամուլ
Նորվեգիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել նոր օրինագիծը, որի համաձայն` կանայք պարտադիր զինվորական ծառայություն պետք է անցնեն. հայտնում է Independent-ը:
«Բոլոր քաղաքացիները պետք է հավասար իրավունքներ և պարտականություններ ունենան` անկախ սեռից: Մենք մտադիր ենք բանակ զորակոչել կանանց ոչ թե այն պատճառով, որ մեզ ավելի շատ զինվորներ են պետք, այլ որովհետև մեզ լավագույններն են պետք»,-հայտարարել է պաշտպանության նախարար Աննե Գրետե Սթրեմ Էրիքսենը:
Ակնկալվում է, որ մինչև 2020թ. կանայք Նորվեգիայի բանակում պետք է կազմեն զինծառայողների 20%-ը: Այս պահին կանանց թիվը բանակում միայն 9% է: Սրանով Նորվեգիան կարող է դառնալ առաջին եվրոպական պետությունը, ուր կանայք պարտադիր զինծառայություն են անցնում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում