ԱՄՆ-ի ծովային հետևակազորը տեղակայվել է Սիրիայի սահմանին. The Times
Համաշխարհային Մամուլ
Ինչպես գրում է բրիտանական The Times պարբերականը, շաբաթ օրը ԱՄՆ-ի բանակի ծովային հետևակի 300 զինվոր է բերվել, և Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայվել Սիրիայի հետ սահմանակից Հորդանանի հյուսիսում: Պարբերականի տեղեկություններով` նշված ուժերը տեղակայվել են Էլ Մաֆրաք քաղաքից հյուսիս` քողարկվելով ամերիկա-հորդանանյան համատեղ զորավարժությունների պատրվակի տակ:
Պարբերականը վստահ է, որ ծովային հետևակազորը հող է նախապատրաստում սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավանություն էր տվել Սիրիայի ապստամբներին զենքի որոշ տեսակներ մատակարարելու առաջարկին: Սիրիացի ապստամբներին անմիջականորեն ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին հայտնել էին Սպիտակ տանը այս հինգշաբթի օրը:
Սիրիական ընդդիմությանը մեծամասշտաբ ռազմական օգնություն տրամադրելու որոշումը բարձրաձայնվել էր զուգահեռ նրան, որ ԱՄՆ-ը հայտարարեց, թե ինքը Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմից ապստամբների դեմ քիմիական զենք կիրառելու ապացույցներ ունի: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռևս 2012թ. ամռանը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից քիմիական զենքի օգտագործումը կդառնա այն «կարմիր գիծ»-ը, որը կարող է ճանապարհ բացել սիրիական հակամարտությանը օտարեկրյա անմիջական միջամտության համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում