Ռուսաստանն արգելել է մսի ներմուծումը Եվրոպայից
Աշխարհ
Փետրվարի 1-ից Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է մի շարք եվրոպական երկրներից մսամթերքի ներմուծումը։ ՌԴ համապատասխան մարմինները նման քայլի են գնացել այն բանի համար, որ որոշ եվրոպական երկրներում տարածվել է այսպես կոչված «Շմալլենբերգի վարակը»։ Արգելքը տարածվում է Գերմանիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ներմուծվող մսամթերքի վրա, հաղորդում է Интерфакс-ը։
ՌԴ գյուղվերահսկողության պետ Սերգեյ Դանկվերտի խոսքերով՝ իրենց հաստատությունը խիստ անհանգստացած է, որ «Շմալլենբերգի վարակը» տարածվում է Եվրոպայում։ «Մեզ չի գոհացնում եվրոպական երկրների համապատասխան հաստատությունների աշխատանքը, քանի որ դրանք իրականությունը չեն հաղորդում և չեն էլ ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ վարակի տարածումը կանխարգելելու համար»,– ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)