Նյու Յորքի փողոցներում հայտնվել են հեռախոսի մարտկոցի արևային լցակայաններ
Համաշխարհային Մամուլ
Նյու Յորքի փողոցներում հայտնվել են արևային էներգիայով աշխատող մարտկոցներ, որոնց միջոցով հնարավոր է լիցքավորել հեռախոսի մարտկոցը հենց փողոցում. գրում է The New York Times-ը:
«Եթե որևէ մեկի հեռախոսի մարտկոցը նստել է, ապա նա կարող է միանալ արևային լցակայանին բազմաթիվ լարերի միջոցով, որոնք համապատասխանում են բոլոր տեսակի սմարթֆոններին»,- գրում է պարբերականը:
Նախաձեռնությունը պատկանում է տեղի բջջային օպերատորներից մեկին` AT&T-ին, որը մտադիր է այդ կերպ օգնել զբոսաշրջիկներին, որոնց հեռախոսի մարտկոցը լիցքաթափվել է զբոսանքի ժամանակ:
Յուրաքանչյուր նման լցակայան կարող է լիցքավորել միաժամանակ 6 հեռախոս: Սարքավորումը աշխատում է արևային եղանակի պայմաններում, սակայն շատ մեծ անհրաժեշտության դեպքում այն հնարավոր է գործի դնել նաև գիշերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում