Բեռլուսկոնիի համախոհները «Մենք բոլորս մարմնավաճառ ենք» լոզունգով ակցիա են կազմակերպել
Համաշխարհային Մամուլ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցները Հռոմում բողոքի ակցիա են կազմակերպել` ի աջակցություն նրա. գրում է Guardian-ը: Ինչպես հիշեցնում է թերթը, Միլանի դատարանը քաղաքական գործչին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման «Ռուբիի գործով»: Բեռլուսկոնիին մեղադրում են երիտասարդ մարոկկացի Քարիմա էլ Մարուղի հետ սեռական բնույթի հարաբերություններ ունենալու համար, երբ աղջկա 18 տարին դեռևս չէր լրացել: Երիտասարդ մարմնավաճառը հայտնի էր «Ռուբի սրտակեր» մականունով:
Հռոմում բողոքի ակցիան ընթացել է «Մենք բոլորս մարմնավաճառ ենք» լոզունգով: Հավաքվածների առջև ելույթ է ունեցել Բեռլուսկոնիի 27-ամյա ընկերուհի Ֆրանչեսկա Պասկալեն և հայտարարել, որ դատավճիռն «ամոթալի և անօրինական է»: Նա նշել է, որ ինքն ամաչում է իր երկրում գործող արդարադատությունից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում