Կինը մահից է փրկվել կրծքի սիլիկոնե իմպլանտի պայթելու պատճառով
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բնակչուհին մահից է փրկվել սիլիկոնե կրծքի իմպլանտի պատճառով: Իմպլանտը պայթել էր այն բանից հետո, երբ կինը 4 ժամ շարունակ պառկած էր մնացել կրծքի վրա: Նա այնքան էր տարվել iPhone-ի իր խաղով, որ չէր զգացել կրծքավանդակի ցավերը: Եվ միայն հանկարծակի սուր ծակոցներից հետո, որոնք անտանելի ցավեր էին առաջ բերել, կինը դիմել էր բժշկի: Պարզվել է, որ պատճառը անորակ իմպլանտն է, որը չի դիմացել ճնշմանը. գրում է The Inquisitr-ը: Բժշկական միջամտության շնորհիվ իմպլանտը հեռացվել է: Կինքը կրծքի մեծացման պլաստիկ վիրահատություն էր կատարել մի քանի տարի առաջ:
Չինաստանն աշխարհում կրծքի պլաստիկ վիրահատությունների քանակով այսօր 2-րդ տեղում է գտնվում: Առաջինն ԱՄՆ-ն է: Այստեղ նույնպես քիչ չեն պայթող կրծքերի զոհերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում