Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում Ամենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ին Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ Կոբախիձե Հայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. Ղազարյան Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են Երեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար 

ՀՔԾ պետը` կադրային ջարդի, աղմկահարույց գործերի ու Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանության վերաբերյալ

Իրավունք

Հատուկ քննչական ծառայությունում քննվող աղմկահարույց գործերի, ծառայության առաջիկա տարիների գերխնդիրների, կադրային ջարդի ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան շրջակայքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:

- Պրն Շահինյան, Հատուկ քննչական ծառայությունն առաջիկա տարիներին իր գերխնդիրը ո՞րն է համարում։

- Հատուկ քննչական ծառայության գերխնդիրը հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն է։ Այս գերխնդիրը լուծելու համար, անշուշտ, անհրաժեշտ են մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պայմաններ, որոնք հնարավորություն կտան առավել սեղմ ժամկետում լուծել այն խնդիրները, որոնք այսօր դրված են Ծառայության առջև։

Օրինակ՝ օբյեկտիվ պայմաններից, առաջին հերթին, նկատի ունեմ մեր երկրում վերջին տարիներին արձանագրված հանցավորության մակարդակի կայունացումը, հանցավորության շարժընթացում ու կառուցվածքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, հանցագործությունների աճի պատճառների ու նպաստող պայմանների վերացմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը, հանցագործությունների դեմ պատշաճ պայքար կազմակերպելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կատարելագործումը, հանցագործությունների կանխմանն ուղղված միջոցների համակարգի զարգացումը և այլն։

Ինչ վերաբերվում է սուբյեկտիվ պայմաններին, ապա դրանք կապ ունեն անհատական, սոցիալական, կազմակերպական բնույթի բազմաթիվ գործոնների հետ, որոնցից առանձնահատուկ կցանկանայի նշել մեր քննիչների մարդկային ու մասնագիտական որակները, նյութական ապահովվածության մակարդակը, նախաքննության՝ որպես իրավական-կազմակերպական գործառույթի իրականացման զուտ տվյալ անձին բնորոշ առանձնահատկությունները և այլն։

- Հանցագործությունների բացահայտման գործում ուշադրությունը ո՞ր ուղղության վրա է կենտրոնացված լինելու։

- Իմ պատկերացմամբ, այս կառույցը պետք է լինի մեր երկրի ամենաարհեստավարժ, սկզբունքային ու անաչառ քննչական կառույցը, որն ի զորու կլինի կատարել ամենաբարդ, բազմադրվագ, ցանկացած բնույթի, այդ թվում՝ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Անշուշտ, այս որակներին կարելի է հասնել միայն արհեստավարժության նոր նշաձող սահմանելու և կադրային ճիշտ մոտեցումներ ունենալու պարագայում։ Սրա հետ մեկտեղ, ցավով պետք է նշեմ, որ վերջին տարիներին պրոֆեսիոնալ շատ քննիչներ նյութական ապահովության շարժառիթներով թողել են քննչական աշխատանքն ու տեղափոխվել այլ՝ ավելի բարձր աշխատավարձ առաջարկող մասնավոր կառույցներ կամ, առավել հաճախ՝ սկսել են զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Այս հանգամանքը խիստ դժվարացրել է մեր աշխատանքը երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական անհրաժեշտ հատկանիշներ ունեցող բանիմաց կադրերի որոնման հարցում։

Օգտվելով առիթից, ուզում եմ դիմել մեր քննչական կորպուսի այն կադրերին, ովքեր ունեն վերը նշված հատկանիշները, դիմեն և մասնակցեն Ծառայության կողմից հայտարարված մրցույթին և, մրցույթը հաջողությամբ անցնելուց հետո, համալրեն մեր շարքերը։

Կարծում եմ՝ մոտ ապագայում Ծառայության հետ շփվող քաղաքացիները կհամոզվեն, որ փոխվել է Հատուկ քննչական ծառայության աշխատանքի ոճն ու գործելակերպը, և եթե մարդն օրենքը չի խախտել, ապա Ծառայության աշխատակիցների հետ շփումներ ունենալուց երբեք չի մտահոգվի, կհամոզվի, որ հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի ապահովվեն ՀՀ Սահմանադրությամբ և մյուս օրենքներով երաշխավորված մարդու իրավունքները։ Ի վերջո, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքը ևս ամրագրել է, որ հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ։

- Պրն Շահինյան, Ձեր պաշտոնավարման ընթացքում արդեն մի շարք աշխատակիցների եք հեռացրել, արդյո՞ք, դա կադրային ջարդ չի ենթադրում։

- Ծառայության որոշ աշխատակիցների՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը բնավ կադրային ջարդ չի ենթադրում։ Ասեմ, որ պարզապես ոմանք անցել են երկարամյա ծառայության կենսաթոշակի, ոմանք էլ՝ ցանկություն են հայտնել տեղափոխվել այլ աշխատանքի։

Պաշտոնավարման առաջին իսկ օրը հրավիրված խորհրդակցության ժամանակ աշխատակիցներին ասել եմ, որ զուտ Ծառայության ղեկավարի փոփոխությունը բացասաբար չի անդրադառնալու որևէ մեկի վրա, միաժամանակ նրանց առջև հստակ պահանջ է դրվել ունենալ այն որակները և բավարարել այն պահանջներին, որոնց մասին արդեն նշեցի։ Բացի այդ, Ծառայությունում օրենքի ուժը պետք է իրացնել ուժի չդիմելով, նախապատվությունը ավելի շատ տալ ինտելեկտուալ, հոգեբանական լծակներին, որոնց շնորհիվ նաև մարդկանց վստահությունն է աճում Հատուկ քննչական ծառայության հանդեպ: Սա ինքնուրույն ձեռքբերում է, և ասեմ, որ այն դարձել է Հատուկ քննչական ծառայության գործելաոճը:

- Ծառայության աշխատանքին խոչընդոտող, անլուծելի ի՞նչ խնդիրներ կան։

- Ծառայության աշխատանքին խոչընդոտող որևէ լուրջ կամ անլուծելի խնդիրներ չկան։ Միակ խնդիրը թերևս կադրայինն է: Այս առնչությամբ Ծառայության ղեկավարությունը որևէ ջանք չի խնայում այս հարցը սեղմ ժամկետում և հընթացս լուծելու համար։ Ավելին՝ օգտվելով առիթից ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ հանրապետության ղեկավարությանը, քանի որ մեր ամենօրյա աշխատանքում զգում ենք աշխատանքի պայմանները բարելավելուն միտված միջոցառումները, որոնք, ինչ խոսք, կնպաստեն Ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, առավել որակյալ կադրերով համլրելու և կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու գործընթացին։

- Մամուլով և էլեկտրոնային լրատվամիջոցներով հաճախ է քննադատություն հնչում Հատուկ քննչական ծառայության հասցեին, որ վերջինս չի զբաղվում այս կամ այն պաշտոնատար անձանց ունեցվածքի ձեռք բերման օրինականության ստուգմամբ, որոնց թվում հիշատակվում են հատկապես Երևանի քաղաքապետն ու ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը։

- Հաշվի առնելով հարցի կարևորությունն ու դրա շուրջ ձևավորված հասարակական մեծ հնչեղությունը, առավել խորությամբ ու սպառիչ պատասխանելու համար կուզեի նախ վերլուծել քրեադատավարական օրենսգրքում ամրագրված՝ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ երկու պայմանների՝ առիթների ու հիմքերի հասկացությունները, ինչպես նաև այդ կապակցությամբ քրեական դատավարության իրավունքի գիտության մեջ ընդունված մոտեցումները, քանզի հարցը շատ նեղ, մասնագիտական բնույթ ունի, որի պատճառով հանրության շրջանում այն տարաբնույթ մեկնաբանությունների ու թյուր ըմբռնումների տեղիք է տվել:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը թեև դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին պարտավորեցնում է իրենց իրավասության շրջանակներում քրեական գործ հարուցել օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում և սպառիչ կերպով սահմանում է այդ առիթները, սակայն, ցավոք, այն, ի տարբերություն նախկին օրենսգրքի, որևէ կերպ չի անդրադառնում քրեական գործ հարուցելու հիմքերին ու չի տալիս վերջիններիս օրենսդրական բնորոշումը։

Մասնավորապես, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ քրեական գործ հարուցելու առիթներն են հանցագործության մասին ֆիզիկական և իրավա­բա­նական անձանց, ինչպես նաև լրատվական միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը:

Հանցագործության մասին հաղորդումը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, իրենից ներկայացնում է ֆիզիկական, իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին' կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նա­խա­պատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ:

Այսինքն՝ առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մար­մին­­նե­րին և պաշտոնատար անձանց կատարել գոր­ծողութ­յուն­ներ, որոնք իրենց ամբողջականությամբ ներկայացնում են քրեական դատավա­րութ­յան սկզբնական փուլում իրականացվող գործողությունների բովանդակությունը:

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու հիմքերին, ապա դրանց բնութագիրը տրվում է քրեական դատավարության իրավունքի գիտության կողմից, ըստ որի քրեական գործ հարուցելու հիմքը հանդիսանում են կոնկրետ հանցա­գոր­ծութ­յան հատկանիշներ մատնանշող բավարար տվյալները։ Քրեական գործ հարուցելու հիմքի այս բնորոշումն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման մեջ։

Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցա­գոր­ծութ­յան հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության մասին:

Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մեր­ժելու որոշում ընդունելու համար: Այսինքն' քրեական գործ հարուցելու հիմք կարող է հան­դի­սանալ ոչ թե ցանկացած, դեկլարատիվ ու չփաստարկված, սոսկ հռետորական հայտարարությունը, այլ միայն կոնկրետ հանցագործության մասին բավարար տվյալներ մատնանշող հաղորդումը:

Մինչդեռ Ձեր հարցում նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ լրատվա­միջոցների հրապարակումները հանցագործության հատկանիշներ մատնանշող, նա­խա­պատ­րաստ­վող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չեն պա­րունակել, ուստի այդ կապակցությամբ քրեադատա­վա­րական բնույ­թի որոշումներ չէին կարող կայացվել:

- Պարոն Շահինյան, գիտեմ, որ Հատուկ քննչական ծառայությունում է քննվում նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ ստեղծված ֆինանսական բուրգի պատմությունը։ Ի՞նչ փուլում է այս քրեական գործը։ Արդյո՞ք քրեական գործով կանմեղադրյալներ: Հետաքրքիր է՝ նրանց շարքում չկա՞ն հանրությանը հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ։

- Այսպես կոչված, ֆինանսական բուրգի վերաբերյալ քրեական գործն իր բնույթով բարդ է ու բազմադրվագ, և քննությունը մեծ ուժեր ու տևական ժամանակ է պահանջում։ Ասեմ, որ քրեական գործով կազմվել է քննչական խումբ։ Նկատի ունենալով, որ նախաքննությունը գտնվում է ապացույցների հավաքման փուլում, նաև անմեղության կանխավարկածից ու նախնական քննության տվյալների հրապարակ­ման անթույլատրելիությունից ելնելով՝ առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կասեմ, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան։

- Օրեր առաջ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողությանտեսչության պետը հայտարարեց, որ կատարված ստուգումներով պետական աջակցությանծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի համայնքներին հատկացված դիզելային վառելիքիբաշխման ընթացքում հայտնաբերվել են չարաշահումների դեպքեր և ստուգումներինյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Այդ նյութերն արդյո՞ք ստացվելեն, և ինչպիսի՞ն է լինելու Ծառայության մոտեցումը հիշատակված չարաշահումներին։

- Ասեմ, որ արդեն հարուցվել է չորս քրեական գործ ՀՀ Կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առիթով:

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, նաև Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն բնույթի հանցագործությունների վերաբերյալ մայիսի 3-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում:

Այդ քրեական գործով ներկա դրությամբ մեղադրվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ինչպես նաև Վայոց ձորի նախկին մարզպետի մտերիմ անձանցից մեկը, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը վերականգնելու (ներկա դրությամբ վերականգնվել է շուրջ 8 մլն դրամ), ինչպես նաև չարաշահումներին մասնակից մյուս պաշտոնատար անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ։

- Միջազգային կառույցների կողմից մեր պետության առջև պարտավորություններ են դրվելոստիկանության և քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների և այլ դաժան,անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կապակցութ­յամբ գործերի քննությանարդյունավետության բարձ­րաց­ման և դրանց դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության առումով։ Նման բնույթի գործերով ՀՔԾ-ն զբաղվու՞մ է ։

- Նախ նշեմ, որ արդեն 20 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը միացել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, և ոստիկանության ու պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է հենց Հատուկ քննչական ծառայությունը և այդ բնույթի գործերի քննությունը դարձել է Ծառայության գործու­նեութ­յան կարևոր գործառույթներից մեկը։

Ունենք այդ կապակցությամբ հարուցված քրեական գործեր և բազմաթիվ նյութեր։ Բոլոր գործերով և նյութերով աշխատում ենք ապահովել արդյունավետ և անաչառ քննություն, հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի սահմանած չափանիշները:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ խնդրի կարևորությունը գիտի նաև ՀՀ ոստիկանության ղեկա­վարությունը, որը միանշանակ համակարծիք է մեզ հետ այն հարցում, որ բռնությամբ, խոշտան­գումներով, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբեր­մունքով հան­ցագործությունների բացահայտումն անթույլատրելի ու անընդունելի է, և համատեղ ջանքերով մենք պետք է փորձենք ի սպառ վերացնել նման անթույլատրելի դրսևորումները և ապահովենք ՄԱԿ-ի վերոհիշյալ Կոնվենցիայի արդյունավետ կիրա­ռու­մը։

- Պարոն Շահինյան, և թերևս վերջին հարցը։ Հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնո՞ւմ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան շրջակայքում տեղիունեցած աղմկոտ սպանության պատմությունը։

- Նկատի ուենալով, որ հիշատակված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունը չի իրականացնում, ուստի նպատակահարմար չեմ համարում անդրադարձ կատարել այլ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությանը։

Հարցազրույցը վարեց Վարդան Սարգսյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համար
Ամենադիտված