Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը 

Կսկսվի աշակերտուհու մահվան գործով դատավարությունը

Իրավունք

Հուլիսի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, կսկսվի Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 2011-2012 թթ. ուսումնական տարվա ընթացքում 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Արշակյանի մահվան գործով դատավարությունը: Ամբաստանյալները երեքն են՝ «Աբովյանի ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբույժ Վահագն Կիրակոսյանը, նույն բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր Նարինե Ամիրխանյանը և հիվանդանոցային ծառայության վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկ անեսթեզրոլոգ-ռեամատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանը: Բոլոր երեք բժիշկները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։

Ըստ մեղադրանքի՝ բժիշկներն, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, որը 2012 թվականի մայիսի 20-ին Ժամը 22:00-ի սահմաններում անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Մարիամ Արշակյանի մահը:

Սկզբնապես ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով հիշյալ հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Երեմ Շմավոնյանին, սակայն նրա մասով մեղադրանքը նախաքննության ընթացքում հերքվել է և նախաքննական մարմնի կողմից 2013թ. մայիսի 22-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` բժշկի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Բժիշկ Երեմ Շմավոնյանի պաշտպան Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ բժիշկներին առաջադրված մեղադրանքի հիմքում ի սկզբանե դրված է եղել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` Մարիամ Արշակյանի մահը վրա է հասել ճարպային էմբոլիայից' ձախ ազդրի միջին երրորդականի փակ կոտրվածքի հետևանքով:

Փորձագիտական հանձնաժողովը հանգել էր այն եզրակացության, որ Մարիամ Արշակյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող վերը նշված բժիշկները բուժման ընթացքում թույլ են տվել մի շարք բժշկական սխալներ, որոնց պատճառով էլ ժամանակին չեն կարողացել կանխատեսել Մ.Արշակյանի մոտ առաջացած ճարպային էմբոլիան, հետևաբար նաև համապատասխան բուժում չեն իրականացրել, որի արդյունքում էլ հիվանդը մահացել է:

Ըստ պաշտպանի` փորձագետների կողմից տրված այդ եզրակացությունը զուրկ է եղել որևէ պատճառաբանությունից և գիտական հիմնավորումից, դրանում ներառված են եղել ընդամենը դատաբժշկական բնագավառի այդ մասնագետ-փորձագետների սուբյեկտիվ կարծիքներն ու դատողությունները: «Փորձագետները նշել էին այն ենթադրյալ սխալները, որոնք բժիշկներն, ըստ իրենց, թույլ էին տվել, այն ենթադրյալ բժշկական միջոցառումները, որոնք կատարելու դեպքում հնարավոր է, որ ժամանակին ախտորոշեին ճարպային էմբոլիան, ապա նաև բուժեին այն: Սակայն իրենց հետևությունները կատարելիս փորձագետները հղում չէին կատարել այն նորմատիվ-իրավական փաստաթղթերին, որոնք սահմանում են բժշիկների պարտականությունները եզրակացությունում նշված` չկատարված ախտորոշիչ և բուժական հետազոտությունները և գործողությունները կատարելու մասով, ինչի պատճառով էլ անհասկանալի է եղել, թե նշված հետևություններին հանգելու համար փորձագետներն ի՞նչ մեթոդիկա են կիրառել: Եթե նրանք որպես ուղեցույց են ընդունած եղել համապատասխան միջազգային փորձը, ապա այդ դեպքում էլ հղում չէին կատարել նաև որևէ մասնագիտական գրականության վրա»,- ասաց պաշտպանը:

Հենց նշված պատճառաբանություններով էլ Ե.Սարգսյանը նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացրել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, որում հղում կատարելով ճարպային էմբոլիայի վերաբերյալ միջազգային ճանաչված մասնագետների հեղինակած մասնագիտական կոնկրետ գրականությանը, դրանցում նշված հիմնավորումներով, ինպես նաև հիվանդության պատմագրում առկա տվյալներով հերքել է փորձագետների հանձնաժողովի կողմից իր պաշտպանյալին վերագրված բժշկական սխալները և բացթողումները:

Ներկայացված միջնորդությունը նախաքննական մարմնի կողմից բավարարվել է և նշանակվել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Նոր հանձնաժողովն իր կողմից տրված նոր եզրակացությամբ հիմնավոր է համարել պաշտպանության կողմի ներկայացրած պատճառաբանությունները և գտել է, որ կոնկրետ բժիշկ Ե.Շմավոնյանի կողմից հիվանդին ցուցաբերվել է անհրաժեշտ և բավարար ծավալով բժշկական օգնություն, նրա կողմից բժշկական սխալ թույլ չի տրվել և, հետևաբար, հիվանդի մահը բժիշկ Ե.Շմավոնյանի կողմից իրականացված սխալ գործողությունների կամ դրսևորած անգործության հետևանք չի հանդիսանում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարը
Ամենադիտված