2.800.000 դրամի ոսկյա զարդեր գողացողը 21-ամյա աղջիկ էր
Իրավունք
Իջևան քաղաքի մի բնակչուհի ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ իր բնակարանից գողացել են 29 կտոր ոսկյա զարդեր՝ պատճառելով 2.800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1992թ. ծնված Հայարփի Դ.-ն:
Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)