ԱՄՆ-ն գաղտնալսել է 38 պետության դեսպանատները
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիայի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին` պահանջելով պարզաբանել Վաշինգտոնում իր դեսպանատան գաղտնալսման փաստը: Տոկիոյի անհանգստության համար պատճառ է հանդիսացել The Guardian պարբերականի կողմից հրապարակած նյութերը, որտեղ, հղում կատարելով ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, նշված է, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է Վաշինգտոնի 38 օտարեկրյա պետությունների դեսպանատները, որոնց թվում՝ ԵՄ անդամ պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը: Փաստաթուղթը, որին հղում է կատարում The Guardian-ը, նշվում է նաև Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Մեքսիկայի և Թուրքիայի դեսպանատները:
Ավելի վաղ գերմանական Spiegel պարբերականն իր հերթին նշել էր, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները: Երկու պարբերականն էլ հղում են կատարում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերին, որոնք տրամադրել էր նախկին աշխատակից Սնոուդենը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում