Մահացել է համակարգչային մկնիկի գյուտարար Դուգլաս Էնգելբարթը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ում 88 տարեկան հասակում մահացել է համակարգչային մկնիկի հայտնագործող Դուգլաս Էնգելբարթը. գրում է The New York Times-ը: Նա կյանքից հեռացել է Կալիֆորնիայում գտնվող իր տանը: Նրա այրու խոսքերով` մահվան պատճառը երիկամային անբավարարությունն է եղել:
Համակարգչային մկնիկի գյուտը նրա գլխում ծագել էր 1964-ին, երբ նա ներկա էր գտնվում համակարգչային գրաֆիկների վերաբերյալ խորհրդակցությանը, որից հետո սկսել էր մտածել էկրանի վրա թարթիչը տեղափոխելու հնարավորություն ստեղծելու շուրջ:
Իր հայտնագործությանը նա տվել էր «բզեզ» անվանումը, սակայն հետագայում վերանվանել էր «մկնիկ»: Եվ միայն 1980-ականներին այդ հայտնագործությունը դարձավ համակարգիչը կառավարելու ստանդարտ մեթոդ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում