Լուժկով. Պուտինը կարող է հաղթանակ տանել առաջին փուլում
Ռուսաստան
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտարարել է, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը արդյունավետ քաղաքական գործիչ է, և ինքը կարծում է, որ նախագահական ընտրություններին նա կարող է հաղթել հենց առաջին փուլում։ Այդ մասին նա ասել է Коммерсант ФМ–ին տված հարցազրույցում։
«Թեև ոչ ամբողջությամբ, սակայն Պուտինին հաջողվել է օլիգարխիայի դեմն առնել։ Նա միջազգային հարաբերություններում բարձրացրել է Ռուսաստանի դիրքը», - ասել է նախկին քաղաքապետը։
Լրագրողի հարցին, թե կվերադառնա արդյոք քաղաքականություն, եթե Պուտինն իրեն հրավիրի աշխատելու, Լուժկովն ասել է, որ հավանաբար չի վերադառնա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 4–ին։ Իրենց թեկնածություններն են առաջադրել վարչապետ Վլադիմիր Պուտինը, Վլադիմիր Ժիրինովսկին, Գենադի Զյուգանովը, Սերգեյ Միրոնովը և Միխայիլ Պրոխորովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)