Կանադայում նավթատար գնացքի պայթյունից զոհերի թիվը հասել է 50-ի
Համաշխարհային Մամուլ
Կանադայի ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ օրը նավթ փոխադրող գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի. գրում է Le Parisien-ը:
Այսպիսով` զոհվածների ցուցակում ավելացվել է ևս 30 մարդու անուն, որոնց նախկինում համարում էին անհետ կորած:
Ամերիկյան Maine & Atlantic Railway ընկերությունը, ում պատկանում էր երկաթգծից դուրս եկած գնացքը, արդեն ընդունել է կատարվածի համար իր պատասխանատվությունը: Սա Կանադայում վերջին 15 տարիների ամենախոշոր վթարն էր:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել շաբաթ գիշերը: Արգելակման համակարգի խափանման պատճառով գնացքները դուրս էին եկել երկաթգծերից և հրդեհվել, որից հետո հզոր պայթյուն էր որոտացել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում