Մեքսիկայում քաղաքապետի ընտրություններում հաղթել է մահացած թեկնածուն
Համաշխարհային Մամուլ
Մեքսիկայի Օահակա նահանգի Սան Ավգուստին Ամատենգո քաղաքում քաղաքպետի ընտրություններում հաղթել է ոմն Լենին Կարբալիդոն, ով դեռևս 2010-ից մահացած էր համարվում. գրում է The Washington Post-ը:
2010թ. Կարբալիդոն կեղծել էր իր մահվան վերաբերյալ փաստաթղթերը, որպեսզի խուսափեր բռնաբարության մեղադրանքով դատավարությունից:
Ընտրություններից առաջ նա «հարություն էր առել» և սկսել էր ակտիվ նախընտրական պայքար մղել: Սակայն դեմոկրատական հեղափոխական կուսակցությունը, որին նա պատկանում է, հայտարարել է, որ թույլ չի տա նրան զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը, եթե անկախ փորձաքննությունը ապացուցի, որ նա կեղծել է իր մահվան փաստը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում