ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրիի տան մոտ ձերբակալել են պնևմատիկ զենքով տղամարդու
Համաշխարհային Մամուլ
Բոսթոնի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի տան մոտակայում հայտնված կասկածելի տղամարդուն. գրում է The Boston Herald-ը: Ինչպես հայտնում է Քերիի մամլո քարտուղարը, միջադեպը տեղի էր ունեցել կիրակի կեսօրին, երբ պետքարտուղարն այցելել էր հիվանդանոցում գտնվող իր կնոջը:
Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության գործակալության ներկայացուցիչները նշել են, որ անհայտ տղամարդը լուսանկարում էր Քերրիի առանձնատունը: Նրան խուզարկելուց հետո հայտնաբերվել է բաց տարայով պահվող ալկոհոլ և պնևմատիկ զենք:
Տղամարդուն ձերբակալել են:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում