ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Համաշխարհային Մամուլ
Շվեդիայի Ումեո համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Ստեֆան Սվալֆոշն առաջարկել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գործողությունները բացահայտած Քդուարդ Սնոուդենին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար. գրում է The Daily Mail-ը: Համապատասխան նամակն արդեն ուղղվել է Նորվեգիայում Նոբելյան հանձնաժողովին և հրապարակվել շվեդական մամուլում:
Այդ ուղերձում պրոֆեսորը հայտարարել է, որ Սնոուդենը պետք է պարգևատրվի «հերոսական քայլի համար, որը նրան տրվեց շատ ծանր գնով»: Խոսքը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության կողմից իրականացված լրտեսական գործողությունների բացահայտման մասին է:
Պրոֆեսոր Սվալֆոշի կարծիքով` ամերիկացի ծրագրավորողն «օգնել է աշխարհը ավելի լավ և անվտանգ դարձնել»: Նոբելյան մրցանակը Սնոուդենի համար սիմվոլիկ բնույթ կկրեր, քանի որ կցուցադրեր աշխարհին, որ առանձին անհտաները կարող են հանդես գալ մարդու հիմնարար իրավունքենրի և ազատությունների պաշտպանությամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում