Rolling Stone ամսագրի շապիկին հայտնվել է բոսթոնյան ահաբեկիչ Ջոհար Ցարնաևը
Համաշխարհային Մամուլ
Հանրահայտ ամերիկյան Rolling Stone ամսագիրն իր օգոստոսյան համարի շապիկի վրա պատկերել է Բոսթոնի ահաբեկչության հեղինակ Ջոհար Ցարնաևի լուսանկարը The Bomber վերնագրով հոդվածի տակ. չորեքշաբթի օրը հայտնում է ամսագրի պաշտոնական կայք-էջը:
Facebook սոցիալական կայքում ամսագրին բաժանորդագրված օգտատերերն իրենց զայրույթն են արտահայտել այդ երևույթի նկատմամբ: 3 ժամում այդ հաղորդագրության տակ մի քանի հարյուր բորբոքված մեկնաբանություն է հայտնվել, ինչպես օրինակ`«Ամո՛թ ձեզ», «Այլևս երբեք չեմ գնելու այս ամսագիրը», «Ի՜նչ երջանկություն, որ իմ բաժանորդագրությունն այդ ամսագրին ավարտվել է» և այլն:
Իմիջիայլոց, եղել են նաև Ցարնաևին պաշտպանող մեկնաբանություններ, որտեղ նշվում է, որ նրա մեղքը դեռևս ապացուցված չէ:
Հիշեցնենք, որ ապրիլին Բոսթոնում մարաթոնի ժամանակ կազմակերպած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 3 մարդ: Ցարնաևին մեղադրանք է ներկայացվել 30 կետով և մահապատիժ է սպառնում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում