Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան 

Պոդոլսկի ՃՏՊ-ում մեղավոր գերբնական ուժերն ու փաստաբանի բացառիկ հարցազրույցը ռուսական պարբերականին(տեսանյութ)

Համաշխարհային Մամուլ

Օրեր առաջ Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի վայրում չի դադարում մարդկանց հոսքը, ովքեր ծաղիկներ են բերում վթարի վայր: Ռուսական 1-ին ալիքը փորձել է սեփական հետաքննությունը վարել՝ կատարվածը պարզաբանելու նպատակով: Այս կապակցությամբ տեղի բնակիչներից հնչել են ամենատարբեր կարծիքներ: Մեջբերում ենք ականատեսների վկայությունները: Այսպես, ինչպես տեղեկանում ենք տեղի բնակիչներից, ովքեր տեսել են կատարվածը, բեռնատարի վարորդը փորձել է արգելակել նախքան ավտոբուսին բախվելը: «Բեռնատարը բախվել է ավտոբուսին արդեն թեքված վիճակում: Ես տեսա, թե ինչպես է վարորդը գոռում անմարդկային ձայնով։ Նա արդեն գիտակցում էր կատարվածի ողջ սարսափը»,-ասում է բնակիչներից մեկը:

Բնակիչների հետ զրույցից պարզվում է, որ այս ճանապարհը միշտ վտանգավոր վիճակում է եղել, միշտ վթարներ են գրանցվել: «Այստեղ միլիոնավոր վթարներ են եղել: Ինչո՞ւ հենց այս խաչմերուկում: Որովհետև այս վայրը անիծված է,-կարծում են բնակիչները: Այստեղ վթարները միշտ եղել են ու դեռ կլինեն: Այստեղ ամեն շաբաթ մի վթար լինում է: Մենք մեզ մեղավոր ենք զգում, որ շատ հետևողական չենք եղել այստեղ լուսակիր դնելու հարցում»։ Ահա այս ու նման կարգի հազար ու մի բացատրություններ են տալիս գյուղի բնակիչները:

Ինչպես տեղեկանում ենք հեռուստաընկերության տեսանյութից, որը առաջարկում ենք դիտել ստորև, մարդկանց մի լուրջ զանգված, իրոք, հավատում է, որ վթարի պատճառը գերբնական ուժերն են, և նույնիսկ փորձում են գիտականորեն ապացուցել դա: Այսպիսով՝ անիծված վայր, աստղերի դասավորվածություն, մոտակա գերեզմանատանը թաղված խորհրդավոր անձինք: Եկեղեցի է եղել, որը քանդվել է կոմունիստների ժամանակ, որտեղ մարդիկ իրենց բնական կարիքներն էին հոգում: Սրանք կարծիքներ են, որ հնչեցնում են մարդիկ` հատիկ առ հատիկ հիշելով տարբեր տարիներին տեղի ունեցած խոշոր վթարները հենց այդ նույն խաչմերուկում:

Թե ինչու երկնային ուժերը որոշեցին, որ կոմունիստների կամ անիծյալ գերեզմանատանը թաղված առեղծվածային ու տանջվող հոգիների համար պետք է պատասխան տա Հրաչյա Հարությունյանը, երկար կարելի է բանավիճել: Ինչևիցե, թողնելով աստղերի դասավորվածությունը, գուշակությունները և անիծյալ գերեզմանատներն ու քանդված, պղծված եկեղեցիները՝ վերադառնանք փաստերին:

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հարցազրույց է տվել «ВМ» ռուսական պարբերականին՝ նշելով, որ իր պաշտպանյալը, գիտակցելով տեղի ունեցածը, փորձում է ինքնասպան լինել:

«Նրա ֆիզիկական վիճակը նորմալ է: Իհարկե, կան բազմաթիվ վնասվածքներ՝ գանգուղեղի ցնցում, կրծավանդակն է սեղմվել, կոտրված է ձեռքը, սակայն այդ ամենը ոչինչ է՝ նրա հոգեկան վիճակի հետ համեմատած: Բնականաբար, նա տառապում է: Երբ նա իմացավ կատարվածի մասին, սկսեց լաց լինել, նա ցնցվում էր ամբողջ մարմնով, բժիշկները ստիպված էին հանգստացնող ներարկել»:

Լրագրողի այն հարցին, թե ի վերջո, ինչ է տեղի ունեցել, ինչ է այդ մասին ասում իր պաշտպանյալը, փաստաբան Մալցևը պատասխանել է. «Սկսենք նրանից, որ նա առհասարակ չպետք է այդ բեռնատարի ղեկին հայտնվեր: Այդ չարաբաստիկ օրը Կամազի վարորդը հիվանդացել էր: Իսկ պատվիրատուն արդեն սպասում էր խճաքարին, որի համար վճարել էր: Հարությունյանի գործատուն նրան խնդրել էր պատվերը ժամանակին տեղ հասցնել»:

Սակայն փորձառու վարորդի համար մի մեքենայի ղեկից մեկ այլի ղեկին նստելը պիտի որ խնդիր չլինի. կարծում է լրագրողը, ինչին ի պատասխան՝ փաստաբանը պատասխանել է. «Սկզբունքորեն, այո: Եթե միայն հաշվի չառնենք այն, որ իր սեփական բեռնատարի տեխնիկական սարքինությանը հետևում էր ինքը Հարությունյանը, իսկ այս բեռնատարինը հոգում էր չգիտես թե ով: Հրաչյան միայն ճանապարհին էր հասկացել, որ բեռնատարի արգելակները չեն աշխատում այնպես նորմալ, ինչպես՝ իր սեփական մեքենայինը:

Գերծանրաբեռնված բեռնատարը փորձել էր արգելակել: Հարությունյանը ինձ ասել է, որ ինքը նկատել էր սլացող 2 մեքենաները, հասկացել էր, որ եթե չարգելակի, կբախվի նրանց, սակայն ինչպե՞ս արգելակել խափանված մեքենան: Նույնիսկ արագությունը գցելը չէր օգնի, քանի որ բեռնատարը գերծանրաբեռնված էր: Մնում էր միայն շրջել բեռնատարը, սակայն ո՞ր կողմ. շուրջբոլորը բնակելի տներ և մեքենաներ են: 20 տոննա քաշով մեքենան կճզմեր իր տակ ցանկացած շինություն: Ես հասկանում եմ կատարվածի ողջ պատասխանատվությունը, սակայն ավտոբուսը, որին բախվել էր Հարությունյանը, նա պարզապես չէր նկատել»,-ասում է փաստաբանը:

- Իսկ մի՞թե ոչ մի կերպհնարավոր չէր լինի խուսափել վթարից,-հետաքրքրվում է լրագրողը:

- Ի սկզբանե պետք չէր այդ մեքենայի ղեկին նստել, հատկապես, եթե զգում ես, որ մի բան այն չէ դրա հետ: Սակայն մի շատ կարևոր բան եք մոռանում: Այստեղ այլ դրդապատճառ կա: Քեզ վարձել են աշխատելու, և դու կա՛մ կատարում ես պատվերը, կա՛մ քեզ ազատում են աշխատանքից,-նշում է փաստաբանը:

Լրագրողը հետաքրքվել է, թե որն է Հարությունյանին վարձած ընկերությունը, որը ԶԼՄ-ներում հայտնվում որպես «Стройавтосервис» ԲԲԸ, ինչին փաստաբան Մալցևը զարմանքով է արձագանքել՝ ասելով. «Գիտեք, ես զարմանում եմ, թե որտեղից եք դուք գտել այդ կազմակերպության անունը: Նույնիսկ ես, որ նրա փաստաբանն եմ, տեղյակ չեմ, թե ում մոտ էր աշխատում Հարությունյանը: Նույնիսկ նա չի կարողանում հստակ նշել դրա անունը: Հրաչյան կոնկրետ պատվերներ էր ստանում և կատարում էր: Այլ բան նա չի հիշում կազմակերպության անունից՝ բացի Համլետ անունով մենեջերից, ում ազգանունը նա նույնպես չգիտի: Նրա աշխատանքն օրավարձով էր: Դուրս եկար գիծ, քշեցիր, երեկոյան փողդ ստացար»:

-Այսօրվա դրությամբ Հարությունյանը չի ընդունել իր մեղքը և հրաժարվում է ցուցմունք տալուց, դա այդպե՞ս է,-հետաքրքվում է լրագրողը:

- Այդ ամենը բյուրոկրատական քաշքուկ է միայն և հետևանք է քննչական արձանագրության կազմման անհրաժեշտության: Եթե մարդը հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա մեխանիկորեն համարվում է, որ նա չի ճանաչել իր մեղքը: Իսկ այդ օրը նա, առողջական նկատառումներից ելնելով, պարզապես ի վիճակի չէր ցուցմունք տալ: Արձանագրության մեջ այդպես էլ ասված է. «Համաձայն ՌԴ Սահմանադրության 51 հոդվածի՝ իմ առողջական վիճակից ելնելով՝ այս պահին հրաժարվում եմ ցուցմունք տալուց: Ցուցմունքը կլինի ավելի ուշ»: Ես կարծում եմ, որ Հրաչյան դեռ կարտահայտի իր կարծիքը տեղի ունեցածի կապակցությամբ,-եզարափակել է փաստաբանը:

Նյութը պատրաստեց Հասմիկ Մուրադյանը

Տեսանյութը դիտել այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին է
Ամենադիտված